Ճարտարապետական բիենալե. ավանդույթ և նոր միտումներ

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016»-ը: Արդի հայ ճարտարապետության ու քաղաքաշինության հետ առնչվող հարցերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են, գրեթե ամեն օր հաղորդումներ են լինում քանդվող պատմական շենքերի, դրանց փոխարեն բարձրացող, հաճախ միջավայրին անհամապատասխան, մայրաքաղաքի տեսքն աղճատող նոր կառույցների մասին: 
Ի՞նչ նախագծեր են ներկայացրել բիենալեի մասնակիցները,  ինչպե՞ս են Հայաստնի և այլ երկրների հայազգի ճարտարապետները պատկերացնում մեր ճարտարապետության ներկան ու ապագան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի հետ:
 
Մեկնաբանություններ