Վարդապետական գավազանի տվչություն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

Հայ առաքելական եկեղեցու վարդապետական դասը համալրվեց երկու երիտասարդ վարդապետներով: Սամվել աբեղա Մխիթարյանը և Սիփան աբեղա Գևորգյանը վարդապետական թեզերի պաշտպանությունից օրեր անց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռամբ  ստացան մասնավոր վարդապետական 4 աստիճան՝ իրավունք ստանալով   ուսուցանելու,  քարոզելու, ապաշխարհության կոչ անելու, շտկելու,  հանդիմանելու և  հայ եկեղեցու վարդապետությունը տարածելու:

2016-10-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ