Դրամի մյուս երեսը

Հայոց ցեղասպանության տարիներին սպանված հայերի ապահովագրական վճարները դատական կարգով ստանալու և ժառանգներին բաշխելու իրավական գործընթացը Կալիֆորնիայում սկսվել է տարիներ առաջ: Գործը նախաձեռնել է ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանը: «Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ապահովագրական ընկերությունները Ցեղասպանության ժառանգներին վերադարձրել են համապատասխանաբար 20 և 17 միլիոն դոլար գումար: Սակայն դրամաբաշխության գործընթացը վերահսկող Ֆրանսիայի հանձնախումբը ահազանգում է ֆինանսական զեղծարարությունների մասին:
Հանձնախումբն արդեն դիմել է Կալիֆորնիայի դատախազություն: