Գրաբարի հմայքն ու արդիականությունը

Հայ միջնադարյան հարուստ գրական ժառանգության և, ընդհանրապես, մշակույթի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում կարևոր նշանակություն ունի գրաբարի դասավանդումն ու ներկայացումը: Միջնադարի հայ գրականությունը լայն հանրությանն անհասանելի է, քանի որ գրաբարը մեծ մասամբ չի դասավանդվում դպրոցներում: Ինչպե՞ս երեխաների և ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել գրաբարի նկատմամբ, ինչպե՞ս դասավանդել այն այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը  զրուցել  է լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նորայր Պողոսյանի հետ: