Մշակութային ազդագիր 05.03.2018

Մարտիրոս Սարյանի ծննդյան օրը վարպետի տուն-թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց նրա «Ծաղիկներ» աշխատանքը: 
Փետրվարի 28-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ներկայացում էր` Նորա Գրիգորյանի բեմադրությամբ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են այս տարի ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով սպասվող միջոցառումները: 
«Ալբերտ և Թովէ» Բոյաջյան ցուցասրահում բացվել է կանադահայ արվեստագետ Գևորգ-Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:
Լույս են տեսել Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթի «Փոքրիկ արքայադուստրը» և Յանոշի «Ախ, որքան գեղեցիկ է Պանաման» գրքերը:
 
2018-03-05T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար