Եկեղեցական կյանք 01.04.2018 Ս. Հարության տոնական թողարկում

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Հարության տոնական պատարագը մատուցեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: «Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու»,-ասվում է Վեհափառ հայրապետ զատկական պատգամում: 

2018-04-01T21:45:00+04:00
Telecast type: Հաղորդաշար