Մշակութային ազդագիր 02.07.2018

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մինաս. հին և բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսը:
Մաշտոցյան մատենադարանում հայագիտական միջազգային գիտաժողով է անցկացվել՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին:
Կազմակերպիչները լրագրողներին են ներկայացրել «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի սպասվող տոնի ընդհանուր պատկերը։
Ամփոփվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել է Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վեպի հայերեն թարգմանությունը։
Ազգային գրադարանը հանդիպում էր կազմակերպել Ռազմիկ Դավոյանի հետ, ներկայացվեց գրողի «Գերդաստան» վեպը: