Հայոց հայրապետն ընդունեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորին

Սեպտեմբերի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին և նրան ուղեկցող նույն համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Հյուրերը Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով և նպատակ ունեն նոր գործակցություն ձևավորել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև:

2018-09-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ