Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի, որոնցից վերջինը՝ Խաչի գյուտի տոնը, նշվեց հոկտեմբերի 28-ին: Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատացյալների համար տոնը նշանավորվեց մեկ այլ հանգամանքով ևս: Այս տարի մասնագետները պարզել են, որ եկեղեցում անհիշելի ժամանակներից պահվող մի խաչ մասունքակիր է: Այսուհետ ամեն տարի, Գյուտ խաչի տոնին, մասունքը դուրս կբերվի՝ ի երկրպագություն հավատացյալների:
Խաչի գյուտի տոնին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց Ստեփանավանի տարածաշրջանի Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին և մատուցվեց առաջին պատարագը: 5-րդ դարում կառուցված եկեղեցին 130 տարի չէր գործել:
Հոկտեմբերի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբում համաներման թեմայով քննարկում էր, հյուրերն էին ՔՀ հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու գրականագետ Դավիթ Գասպարյանը: Սրբագրում և առողջացում. այս երկու հիմնարար արժեքներն առաձնացրեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը համաներման գործընթացի մեջ:
Երևանի 2800-ամյակին Մայր Աթոռի «Էօրնեկեան» դպրոցի և Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբերը Հայաստանին և Երևանին նվիրված երգերով շնորհավորեցին մայրաքաղաքի հոբելյանը: Երգչախմբերի՝ իրար բաժանող տարածությունը կրճատվել էր տեսազանգի օգնությամբ:
Serie: Ecclesiastical Life
2018-10-29T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար