Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը


Հուլիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սանատրուկ արքայի դուստր Սուրբ Սանդուխտ կույսի՝ առաջին հայ մարտիրոսուհու հիշատակը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, որտեղ զետեղված է առաքյալի սրբազան մասունքը, Ամենայն Հայոց... ավելի

Տոն Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի


Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակը։ Ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Թադեոս առաքյալը Հայաստան է բերել... ավելի

Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը հաղթել է Իտալիայում անցկացված փառատոնում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը Իտալիայի Պինետո քաղաքում անցկացված Կատարողական արվեստի միջազգային փառատոնից վերադարձել է հաղթանակով՝ արժանանալով Գրան պրիի՝ գլխավոր մրցանակի: 12 երկրից ժամանած խմբերի շարքում Հայաստանից մասնակցել է միայն «Նարեկ» պարային դպրոցը... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացների մասնակից սփյուռքահայ երիտասարդներին


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցելու համար սփյուռքից Մայր Աթոռ ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի ու պատմության իմացությունը և... ավելի

«ՏաԼույս» երգչախմբի հոբելյանական 10-ամյակը Իջևանում


«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը Իջևանում՝ Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում, Պայծառակերպության տոնի օրը «Նվիրում» խորագրով համերգով նշեց հոբելյանական 10-րդ տարեդարձը։ Երգչախումբը հիմնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հոբելյանական համերգին հետևել է հեռավար, քանի որ գտնվում է տնային... ավելի

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծումը՝ Վարդավառի տոնին


Հուլիսի 12-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին, Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցին: «ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ սրբավայրում կատարվել են ներքին հարդարման... ավելի

Վարդավառը Գեղարքունիքում


Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի գլխավորությամբ ուխտագնացություն է կազմակերպվել Վարդենիկի 11-13-րդ դարերի Իշխանավանք, որտեղ մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ և կատարվել անդաստանի կարգ: Միջոցառման ընթացքում սրբազան հայրն... ավելի

Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հուլիսի 12-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական պատարագ: Պատարագիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձել է Թաբոր լեռան վրա աշակերտներին Քրիստոսի աստվածային... ավելի

Տարեվերջյան ցուցահանդես Նորքի հայորդյաց տանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը բացվել է նկարչության ու դեկորատիվ-կիրառական արվեստի դասարանների սաների տարեվերջյան ցուցահանդեսը, որտեղ ի մի են բերվել շնորհալի երեխաների ձեռքբերումներն ու միասնական ստեղծագործական ջանքերը: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների գայթակղություններին՝... ավելի

Հոգևոր բակային ճամբար Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում


Մասյացոտնի թեմի Արարատի մարզի Դվին համայնքի Ս. Հարություն եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեկշաբաթյա հոգևոր բակային ճամբար, որտեղ ընդգրկվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները: Այս փուլի կազմակերպմանը սկզբում աջակցել են եկեղեցու համայնքի անդամները, իսկ... ավելի

ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցու ուխտավորները Մայր Աթոռում


Հուլիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին, որոնց առաջնորդում էր հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Բարսեղյանը։ Հայոց Հովվապետն իր օրհնության խոսքում կարևորեց սփյուռքի հայորդիների... ավելի

Պայծառակերպություն (Վարդավառ)


Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառը), որը Թաբոր լեռան վրա Փրկչի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմության հիշատակությունն է: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և հարուստ է... ավելի