Հոկտեմբերի 1-ին Արցախի թեմը նշեց վերաբացման 33-րդ տարեդարձը: Արցախի թեմում 860 երեխա է հաճախում կիրակնօրյա դպրոց: Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ: Մայր Աթոռի «Խրիմյան» թանգարանում անցկացվել է քսանօրյա գիտագործնական դասընթաց՝ նվիրված պատմամշակութային գործվածքի վերականգնմանը: 100-ամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Երուսաղեմում տեղի է ունեցել Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի 180-րդ ուսումնակրթական տարեշրջանի բացումը: Հոկտեմբերի 8-ին Թարգմանչաց տոնն է, դուրս կբերվի Շուխոնց ավետարանը:

 
2022-10-03T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ