
«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով:
|
|
Եկեղեցական կյանք 03.03.2014Այսօրվանից սկսվեց Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը:
|
|
|
Եկեղեցական կյանք 28.02.2014Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վրաստանի հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:
|
|
|
Հատուկ թողարկում. Քահանայից հավաք Ս. Ղևոնդյանց տոնին2014 թ. փետրվարի 25-ին` Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից ժողովին մասնակցում էին Հայ եկեղեցու եպիսկոպոսներ ու թեմակալ առանջորդներ, Մայր Աթոռի և թեմերի 220 հոգևոր սպասավորներ: Քահանայից հավաքի այս տարվա քննարկման թեմաներն էին` Կիրակնօրյա դպրոցների կարևորությունը համայնքային կյանքում» և Երեցկնոջ դերը հովվական ծառայության մեջ»: |
|
|
Եկեղեցական կյանք 24.02.2014Օծվել են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում կառուցվող Ս. Գևորգ եկեղեցու խաչերն ու զանգը:
|
|
|
Եկեղեցական կյանք 21.02.2014Ամենայն հայոց հայրապետը կոչ է անում շվեյցարական կառավարությանը բողոքարկել թուրք նացիոնալիստ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը:
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովը:
Ավարտվեց Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ընդունելությունը:
Հայաստանում ձեռագրերի վերականգնման մասնագիտական դպրոց չկա: Այդ գործով զբաղվում է Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժինը:
|
|
|
Եկեղեցական կյանք 17.02.2014Ջրօրհնյաց խաչը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
|
|
|
Եկեղեցական կյանք 15.02.2014Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի միջոցառումները մայրաքաղաքում սկսվեցին փետրվարի 14-ի երեկոյան: Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած տոնախմբությունը Կարապի լիճ էր բերել հարյուրավոր երիտասարդների:
|
|
|
Եկեղեցական կյանք 14.02.2014Տյառնընդառաջը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
|
|
|
Եկեղեցական կյանք 10.02.2014Մալաթիայի Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մասնակիցները այցելել են շուրջ 35 անապահով ընտանիք:
|
|
|
Եկեղեցական կյանք 07.02.2014Սուրբ Սարգսի տոնի այս տարվա միջոցառումների մասին Արարատյան հայրապետական թեմը հայտարարել է ասուլիսում:
|
|
|
Եկեղեցական կյանք 03.02.2014Վրաստանում գործող կրոնական չորս համայնք` Հայ առաքելական եկեղեցին, Հռոմեական-կաթոլիկ եկեղեցին, մահմեդականներն ու հուդայականները կֆինանսավորվեն պետբյուջեից:
|
|
|
Եկեղեցական կյանք 31.01.2014Էկումենիկ աղոթք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:
|