
|
Ջրհեղեղն ու Սոդոմ-Գոմորը և «Մի´ սպանիր» պատվիրանըԻնչո՞ւ է Աստված թույլ տալիս բնական աղետների հետևանքով առաջացած սպանությունները, ինչպես օրինակ ջրհեղեղի կամ Սոդոմ-Գոմորի դեպքում. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Ինքնապաշտպանությունը և «Մի´ սպանիր» պատվիրանը«Մի սպանիր» պատվիրանն ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ գրքում և ո՞ր դեպքերին է վերաբերում. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Կյանքի իրավունքը. «ինքնասպանություն և ինքնազոհողություն»Քրիստոնեական ընկալման մեջ կյանքը չի պատկանում որևէ մեկին, քանի որ կյանքի ակնաղբյուրը Աստված է, հետևաբար ուրիշի կյանքի դեմ ոտնձգությունը Մի սպանիր պատվիրանի կոպտագույն խախտում է, բայց նաև կոպտագույն խախտում է սեփական անձի դեմ ոտնձգությունը։ Ինչո՞ւ է Հիսուս ասում, որ բոլոր տեսակի մեղքերի մեջ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն է աններելի մեղք և ինչո՞վ է այն հավասարազոր ինքնասպանության ճանապարհով մահվան ընտրությանը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Կյանքի իրավունքը. «Մի´ սպանիր»Տասնաբանյայի ամենահայտնի խոսքն է՝ Մի սպանիր։ Դրանով ամրագրվում է մարդու կյանքի իրավունքը։ Սա սահմանափակում է մարդու սպանելու՝ ուրիշի կյանքը խլելու իրավունքը։ Պարտականություն է, որպեսզի պաշտպանված լինի նաև քո կյանքը։ Այսինքն՝ մի սպանիր, որպեսզի նաև քեզ չսպանեն։ Այստեղ երևում է իրավունք-պարտականություն փոխկապակցվածությունը։ Մի սպանիր պատվիրանն ինչպե՞ս կարող է սահմանել մեր իրավունքներն ու պարտականությունները. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 2Ինչո՞ւ է Աստծո դատաստանի օրինակը ենթադրում ներողամտություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց արարքների համար, այդ թվում՝ աստվածուրացության. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Իշխանության սուրբգրային ակունքըԵսայի մարգարեն փաստում է, որ Տերն է մեր դատավորը, օրենսդիրը, մեր թագավորը։ Մարգարեն հստակ ուրվագծում է իշխանության թևերի տարանջատումը, որ ժամանակակից պետական տեսությունները ճանաչում են՝ դատական, օրենսդիր և գործադիր իշխանություն։ Բոլոր տեսակի իշխանությունների ակունքն Աստված է։ Իշխանությունների ակունքն ինչո՞ւ է աստվածային համարվում. մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 1Հիսուս ասում է՝ մի դատեք, որ չդատվեք և ավելացնում՝ ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք: Դատարանն այսօր ինչո՞ւ պետք է կոչված լինի նմանվելու աստվածային՝ երկնային դատարանին. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Հոգևոր պատերազմ. ՍպառազինությունՍուրբ Գրքի մարդաբանության մեջ սիրտը մարդու կենտրոնական տարածությունն է։ Ավելին՝ պարունակում է բոլոր այն տարրերը, որոնցով սահմանվում է անձնավորությունը։ Հոգևոր պատերազմը ինչո՞ւ է հենց մեր սրտում տեղի ունենում, Սուրբ գրքի մարդաբանության համաձայն՝ ի՞նչ վայր է մեր սիրտը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Հոգևոր պատերազմ. փորձությունՈրքան էլ արտաքին աշխարհից ազդեցություններ կան մեզ վրա, այնուամենայնիվ մարտադաշտը մեր ներսում է։ Մենք ներսում ունենք մի իրականություն, որը մեզ անընդհատ մղում է ինչ-որ մի բան անելու՝ կատարելու մեր ցանկությունները։ Բազմաթիվ վախերի մեջ ինչո՞ւ է հենց մահվան վախը տիրապետող դառնում մեր կյանքում: Ինչո՞ւ է այն համարվում մայր վախ և մղում ամենքիս զանազան մեղքերի. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Հոգևոր պատերազմ. ներածությունՀոգևոր պատերազմը ներքին, անտեսանելի պայքար է, որը ոչ այնքան ուղղված է մարդուց դուրս ինչ-որ ուժերի դեմ, այլ մարդու ներսում գտնվող մղումների, որոնք շատ հաճախ քնած են, բայց արթնանում են ագրեսիվորեն և մարդուն մղում են փորձությունների։ Ի՞նչ է հոգևոր պատերազմը, ինչպե՞ս է այն արտահայտվում, ու՞մ դեմ է այն ուղղված. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |









