Մաս 4-րդ. Հայ եկեղեցու գանձանակը


Հայաստանը բարեգործական ակտիվությամբ աշխարհի ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է՝ 119-ից՝ 110-րդը: Հարցումների համաձայն, մարդիկ պատրաստ են անձամբ օգնել կարիքավորին, սակայն նվիրատվություններ կատարել կազմակերպություններին ու հիմնադրամներին համաձայն չեն, չեն վստահում, որ իրենց նվիրատվությունը կհասնի նպատակին: Նվիրատուների ամենամեծ ու վստահելի բազան ունի մեկ կառույց՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին: Ինչո՞ւ։

ՄԱՍ 3-րդ․ Հայ եկեղեցու թափանցիկությունն ու ստվերը


Եկեղեցին հաշվետու է օրենքով սահմանված պետական մարմիններին, իր ներքին կառավարման մարմիններին, իր նվիրատուներին: Ո՞վ է մնացել Հայ եկեղեցու ստվերի տակ։

ՄԱՍ 2-րդ․ Հայ եկեղեցու հարկային արտոնությունները


Կա՛ն օրինական արտոնություններ, որոնք վերաբերում են միայն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։ Հատուկ կարգավիճակը չի նշանակում, որ Հայ եկեղեցուն տրվել է օրինակ, հարկ չվճարող կազմակերպության արտոնյալ կարգավիճակ։ Նշանակում է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու, օրինակ՝ ինքնակառավարմանը. ով լինի համայնքի հոգևոր հովիվը, ով՝ թեմի առաջնորդը, ով՝ գահակալի որպես պատրաիրք, ով ընտրվի և օծվի Ամենայն հայոց կաթողիկոս: Պետությունը չի կարող կազմել նաև առաջին 1000 քրիստոնյաների ցանկ:

Մաս 1-ին. Հայ եկեղեցու հարկային պարտավորությունները


Ըստ ՊԵԿ տվյալների, 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է։ Իսկ 2026թվականի առաջին կիսամյակում ՝ նույն պաշտոնական տվյալներով ՝ 605-րդը։ Երբ ասում են՝ Եկեղեցին հարկեր չի վճարում, ստացվում է ՊԵԿ-ը զեղծարարությո՞ւն է անում, թե՞ այդպես ասողները՝ զրպարտչություն։ Արժե պարզել։