
Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում: Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները:
|
|
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվեց 1942 թ.` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի, ինչպես ասում էր Ավ. Իսահակյանը, ծիծաղի ուժով պայքարենք թշնամու դեմ»: Թատրոնի դերասաններ Իզաբելլա և Հայկ Դանզասների, Ալլա Անդրեասյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած կերպարները ծիծաղի ուժի» անմոռանալի օրինակներ են: Այժմ հերթափոխը ստանձնել է նոր սերունդը: |
|
|
«Տաղարան» անսամբլՍանթուր, բլուլ, տավիղ, դուդուկ, ուդ. հայ և համաշխարհային հնագույն երաժշտություն կատարող Տաղարան» անսամբլն իր տեսակով մեր երաժշտարվեստում եզակի է: Հիմնադրվել է 1981 թ.-ին: Փորձասենյակում» երաժիշտները խոսում են մարդկային փոխհարաբերությունների, անսամլբի ծրագրերի ու նպատակների մասին: |
|
|
«Փարոս» կամերային նվագախումբՓարոս» կամերային նվագախումբն իր տեսակով եզակի է աշխարհում: Նվագախմբի անդամների մեծ մասը հաշմանդամություն ունոցող մարդիկ են: 20 տարվա պատմություն ունեցող երգչախումբը միջազգային մի շարք փառատոնների մասնակից է, հեղինակավոր մրցույթների հաղթող: Փորձասենյակում» երաժիշտները պատմում են անցած ճանապարհի, դժվարությունների ու երազանքների մասին: |
|
|
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կյանքը՝ կազմավորման պահից մինչ օրս, համերգների, փորձերի ու շրջագայությունների մի մեծ ծրագիր է: Այն առավել հետաքրքիր է, երբ պատմում են երաժիշտները... Հաղորդման ընթացքում հնչում են նվագախմբի տարբեր ժամանակների կատարումներ:
|
|
|
Պետական երաժշտական կամերային թատրոնՀաղորդումը Պետական երաժշտական կամերային թատրոնի և դերասանական կազմի մասին է, ներկայացվում է թատրոնի առանձնահատկ կողմերը, խոսվում տիրող մթնոլորտի, երազանքների ու անելիքների մասին: |
|
|
«Միմոս» խամաճիկների թատրոնՀաղորդումը թատրոնի` մեզանում եզակի տեսակի մասին է: Միմոս» խամաճիկների թատրոնը շրջիկ է: 1997 թ. ռեժիսոր Նունե Ջրբաշյանի ուժերով ստեղծված թատրոնի մասին այսօր գիտեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի երեխաների մեծ մասը: Իսկ թե ինչպես են ստեղծվում Միմոսի» տիկնիկները, ինչ դեպքեր են կատարվում թատրոնի ներսում՝ քչերը գիտեն... |
|
|
Հայաստանի պետական ջազ նվագախումբՀաղորդումը Հայաստանի պետական ջազ նվագախումբի պատմության, հիմնադիրների և ներկա գործունեության մասին է: Փորձասենյակում» երաժիշտների մասնագիտական ու կուլիսային կյանքն է: Ովքեր են նվագախմբի տղաները առօրյայում ու երաժշտության աշխարհում: Մասնակցում են՝ Արմեն Հյուսնունց. Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղ. ղեկավար, Արթուր Ասատրյան. Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր, Դմիտրի Արզումանյան. նվագախմբի երաժիշտ, Դավիթ Մելքոնյան. նվագախմբի երաժիշտ |