Դեկտեմբերի 24


Հայ առաքելական եկեղեցին նշում է սարկավագների տոնը

Քանիսը կցանկանային հանուն Քրիստոսի չարչարանքների ենթարկվելով ընդունել նահատակության պսակը, քանիսը քաջություն կունենային նրան խոստովանելու։ Այսօր մայր եկեղեցին հիշատակում է նահատակներից առաջինի՝ Սուրբ Ստեփանոս նախավկա սարկավագի տոնը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(24 Գշ. ԳՁ. Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին: Գործ. 6.8- 8.2: Յովհ. 12.24-26:)
 

Դեկտեմբերի 23


Ճանաչեք ճշմարիտ Աստծուն

Ճանաչողությունից հետո գալիս է վստահությունը եւ վստահությունը բերում է  համբերություն եւ հավատքի անսասանություն։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: (23 Բշ. ԲԿ. Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն: Բ Թագ. 5.1-10: Գ Թագ. 2.1-11: Եզեկ. 34.23- 27: Յակ. 1.1-12: Մատթ. 22.41-46:)
 

Դեկտեմբերի 22


Չկա մեղք, որ Աստված չի ներում

Քայլ կատարեք դեպի Աստված եւ ներողություն խնդրեք ոչ միայն աղոթքներով, զղջումով, այլեւ ձեր գործերով, ուրիշների հանդեպ սիրով եւ պատվիրանների պահեցողությամբ։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: (22 † Կիր. ԲՁ. Ե կիր. Յիսնակի: Ես. 40.18-31: Եբր. 4.16-5.10: Ղուկ. 18.9-14: )
 

Դեկտեմբերի 21


Որքանո՞վ ենք մենք կարեւորում Տիրոջ խոսքը

Տիրոջ խոսքը մեզ հասնում է Սուրբ գրքի միջոցով։ Եթե ուզում ենք բժշկվենք ւ ուզում ենք առողջ լինե, պետք է դիմենք Աստծուն եւ ասենք՝ արժանի չենք, բայց Տեր ասա եւ կլինի։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: (14 Շբ. ԲՁ. Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մե ԴԵԿՏԵՄԲԵՐ լիտոսի եպիսկոպոսին: Իմս. 7.12-20: Ես. 44.1-5: Եբր. 13.17-21: Յովհ. 9.39-10.10: )
 

Դեկտեմբերի 20


Եթե տենչում ես Աստծո շնորհը և սպասում Աստծո Արդարությանը ինքնաքննությամբ եւ ինքնաճանաչումով նայիր ինքդ քեզ եւ խոսիր քո երկնավոր հոր՝ Հիսուս Քրիստոսի հետ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (20 Ուր. ԱՁ. Պահք: Եբր. 3.12-4.10: Ղուկ. 18.1-8: )

Դեկտեմբերի 19


Աստված խաղաղություն է

Եթե ցանկանում եք լսել Աստծո ձայն ու վայելել Աստծո ներկայությունը, պետք է կարողանաք ձեր հոգու աղմուկը լռեցնել և ձգտել խաղաղության։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(19 Եշ. ԴԿ. Սրբոց կուսանացն Ինդոսի եւ Դոմնայի, եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յեկեղեցին Նիկոմիդացւոց: Իմս. 3.1-8: Երեմ. 30.18-22: Ա Պետր. 4.12-19: Յովհ. 15.17-25:)
 

Դեկտեմբերի 18


Նայիր ու գնահատիր քո կյանքը, նայիր ու գնահատիր քո շնորհները և փառք տուր Աստծուն ու վերադարձիր Աստծու մոտ, բաշխիր քո շնորհները այն մարդկանց, ովքեր փնտրում են մեր տեր Հիսուս Քրիստոսին։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (11 Դշ. ԴԿ. Պահք: Բ Թեսաղ. 2.1-16: Ղուկ. 14.25-27: )

 

Դեկտեմբերի 17


Եթե մեր քայլերն ուղղենք դեպի Աստված, պիտի արժանանանք Աստծո Սիրուն եւ ողորմածությանը

Աստված որոշ զրկանքներով մեզ փորձում է հասցնել կատարելության ու հետո բարիքներ շնորհում։ Մենք չպետք է տրտնջանք եւ դժգոհենք մեր կյանքից։ Մեկնում  Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (17 Գշ. ԳԿ. Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն՝ Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ: Առ. 24.1-12: Երեմ. 15.19-20: Եբր. 12.1-7: Մատթ. 10.26-33:)
 

Դեկտեմբերի 16


Եղեք մանուկների նման

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսի տեղ ունեք Քրիստոսի մոտ, եղեք մանուկների նման եւ կտեսնեք, որ այլեւս մեծի ու փոքրի հարց չկա, կարեւորը սրտով, հոգով ու ամբողջ էությամբ սիրեք Աստծո տունը՝ մեր մայր եկեղեցին։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:(16 Բշ. ԳՁ. Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին: Իմս. 5.1-8: Երեմ. 6.16-21: Ա Կորնթ. 4.9-16: Մրկ. 9.32-36:  )
 

Դեկտեմբերի 15


Ուժեղացրեք ձեր հավատը Տիրոջ խոսքերով

Երբ երեկոյան անկողին մտնեք ինքներդ ձեզ հարց տվեք, արդյո՞ք այսօր որեւէ բանից չեք գայթակղվել, չեք զայրացել, որեւէ սխալ գործ չարեցիք։ Արդյոք այսօր գայթակղության պատճառ չեք դարձել որեւէ մեկի համար։ Արդյոք ես ներել եմ ինձ ցավ պատճառողին։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը:
(  15 † Կիր. ԲԿ. Դ կիր. Յիսնակի: Ես. 38.1-8: Եբր. 1.1-14: Ղուկ. 17.1-10:  )
 

Դեկտեմբերի 14


Ես Աստծուն եմ պատկանում

Մեզ համար կարեւոր է պատկանել Աստծոն։ Փորձեք այդ արտահայտությունը անել։ Ում պատկանում ենք, նրա հետեւից էլ գնում ենք։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(14 Շբ. ԲՁ. Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ ՄեԴԵԿՏԵՄԲԵՐ լիտոսի եպիսկոպոսին: Իմս. 7.12-20: Ես. 44.1-5: Եբր. 13.17-21: Յովհ. 9.39-10.10:     )
 

Դեկտեմբերի 13


Ուրախացեք եւ ցնծացեք, երբ ձեր հանդեպ մեղք գործած մարդը դարձի է գալիս Աստծո ողորմությամբ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (13 Ուր. ԱԿ. Պահք: Բ Թեսաղ. 3.1-18: Ղուկ. 15.1-7: )