Նոյեմբերի 22


Մեր երկյուղը միայն Աստծո առաջ պետք է լինի

Մի կողմ դրեք բոլոր մտահոգությունները, թե ինչ են խոսում մարդիկ ձեր մասին և ապրեք հանուն Աստծո։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (22 Ուր. ԳՁ. Ե օր Յիսնակաց պահոց: Կող. 4.5-18: Ղուկ. 12.1-12: )
 

Նոյեմբերի 21


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երեքամյա Ս․ Աստվածածնի Տաճարի ընծայման տոնը

Ցնշացեք եւ ուրախացեք, որովհետեւ այսօր այն օրն է, երբ առիթ ունենք կրկնակի ոգեւորությամբ դիմելու Աստվածածնին, որպեսզի վերահաստատի իր մանկան ներկայությունը Հայ ժողովրդի կյանքում։
Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։
(21 † Եշ. ԲԿ. Դ օր Յիսնակաց պահոց: Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն: Երգ. 1.1-11: Առ. 11.30-12.4: Ես. 52.7- 10: Զաք. 2.10-13: Մաղաք. 3.1-2: Բ Կորնթ. 6.16-7.1: Ղուկ. 1.39-56: )
 

Նոյեմբերի 20


Ողորմություն բաշխեք ոչ թե խղճահարությամբ, այլ սիրով

Եթե ողորմություն ես բաշխում, բաշխիր այնպես կարծես Աստծուն ընծա ես մատուցում, որովհետեւ դա է Հիսուս Քրիստոսի կամքը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյան: (20 Դշ. ԲՁ. Գ օր Յիսնակաց պահոց: Կող. 1.24-2.7: Ղուկ. 11.33-42: )
 

Նոյեմբերի 19


Ինչ հրաշքի կարիք ունենք մենք

Մեր կյանքում հրաշքը ոչ թե մեր խնդրանքների իրականացումն է, այլ մեղավորի զղչումը, ապաշխաչհությունը և դարձն է առ Աստված։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(19 Գշ. ԱԿ. Բ օր Յիսնակաց պահոց: Կող. 1.12- 23: Ղուկ. 11.27-32:)
 

Նոյեմբերի 17


Բոլոր պետվիրանները պետք է պահել

Եթե ցանկանում եք, որ Հիսուս Քրիստոս մեր մեջ ներկա լինի, մենք պետք է պահել նրա պատվիրանները։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: (17 † Կիր. ԴԿ. Ժ կիր. զկնի Ս. Խաչի: Ես. 25.9- 26.7: Փիլիպ. 1.1-11: Ղուկ. 9.44-50:)
 

Նոյեմբերի 18


Մեզ իմաստություն եւ հոգեւոր իմացություն է պետք

Խնդրեք Տիրոջը, որ մեզ պարգեւի հոգեւոր իմացություն, որպեսզի պտղաբեր լինենք մեր գործի մեջ։ Իմացությունը գալիս է Աստծուն ճանաչելուց, իսկ իմաստությունը Աստծու Սուրբ Հոգու շնորհն է մեր կյանքի մեջ։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(18 Բշ. ԱՁ. Ա օր Յիսնակաց պահոց: Կող. 1.1- 11: Ղուկ. 11.14-23:    )
 

Նոյեմբերի 16


Շտկեք ձեր միտքը, հոգին, հայացքը

Փորձեք աղոթել ամեն մեկի համար, ով սխալ ընթացքի մեջ է։ Միաժամանակ մի կորցրեք արդարության զգացողությունը եւ կարողացեք ձեր հույսը, վստահությունը կապել Աստծո դատաստանի հետ։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(16 Շբ. ԴՁ. Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի: Իմս. 9.13-10.2: Երեմ. 16.16-19: Գործ. 8.26-40: Յովհ. 1.35-51:     )
 

Նոյեմբերի 15


Պատվիրաններին հետեւելը նաեւ մեր սերունդների համար է

Աղոթիր այսօր քո մտերիմի համար, քո ընտանիքի անդամի համար։ Աղոթիր, որպեսզի Տերը ներս գործի նրա կյանք և իր հպումով բժշկի նրան։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(15 Ուր. ԳԿ. Պահք: Եփես. 6.13-24: Ղուկ. 9.37- 44: )
 

Նոյեմբերի 14


Վստահ օգտագործեք Տիրոջ տված շնորհները

Աղոթքով դիմեք Տիրոջը, որ մեր միջից դուրս հանի երկչոտությունն ու անվստահությունը, որպեսզի կարողանանք վստահությամբ փառաբանել մեր Տիրոջը և Աստծու տված շնորհները օգտագործել, ծառայեցնել ի շահ մեր մտերիմների։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(14 Եշ. ԳՁ. Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին: Առ. 28.10- 18: Բրք. 3.31-4.4: Բ Տիմ. 1.6-12: Մատթ. 19.27-29:)
 

Նոյեմբերի 13


Բաշխիր շնորհդ քո շրջապատին

Եթե մենք Աստծո խոսքը եւ Աստծո շնորհը, որ մեզ ձրիաբար է տրվել, բաշխում ենք մեր մտերիմներին, հարազատներին, մեզ շրջապատող մարդկանց, շնորհը բազմապատկվում է և չի պակասում։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (13 Դշ. ԲԿ. Պահք: Եփես. 6.1-9: Ղուկ. 9.10-17: )

Նոյեմբերի 12


Կարեւոր է, որ երբեք չկորցնենք պայքարելու ցանկությունը

Երբեմն որոշ իրողություններ, դեպքեր կարող են կոտրել մարդու հավատքը, սակայն այդ դեպքում եւս պետք է համբերել, որովհետեւ համբերությունը հույսի, հավատի ու սիրո արտահայտությունն է։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (12 Գշ. ԲՁ. Սրբոցն Դեմետրեայ վկային եւ Բասիլիսկոսի քահանային: Առ. 15.33- 16.7: Ովսէ. 14.9-10: Տիտ. 3.3-8: Մրկ. 13.9- 13:)
 

Նոյեմբերի 11


Աստծո նկատմամբ սերը սկսվում է պատվիրանապահությամբ

Որքանո՞վ ենք մենք Տիրոջ պատվիրանները պահում, որքանո՞վ ենք մենք օրվա ընթացքում ուշադիր պատվիրանների նկատմամբ, օրենքի նկատմամբ։ Եթե մենք պահում ենք պատվիրանները, ուրեմն սկսվում է մեր սերն Աստծո նկատմամբ։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(11 Բշ. ԱԿ. Սրբոցն Մելիտոսի Անտիոքայ հայրապետին, Մինասայ Եգիպտացւոյն, միւս Մելիտոսի եպիսկոպոսին, Բուրայ քահանային եւ Շինու սարկաւագին: Իմս. 4.7- 15: Ես. 12.1-6: Ա Յովհ. 5.1-6: Ղուկ. 9.23-27:     )