Նոյեմբերի 9


Աղոթքով դառնանք դեպի Աստված

Ներում խնդրեք Տիրոջից, հայցեք, որ ինքը փրկի և հետ վերադաձնի մեզ եկեղեցի, որովհետեւ դժվար է մեզ։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(† Շբ. ԴԿ. Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի, Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն: Ծննդ. 18.33-19.2: Յոբ. 38.4-7: Ես. 6.1-7: Եզեկ. 1.1-20: Եբր. 1.6-14: Մատթ. 18.10-14:)
 

Նոյեմբերի 10


Հավատացեք առանց կասկածի

Աստվածային հույսը կյանք է բերում այնտեղ, որտեղ կարծես միայն մահն է տիրապետում։ Հավատարմություն դրսեւորեք Աստծո խոսքի հանդեպ, գնացեք Աստվածային ճանապարհով եւ երբեք մի վախեցեք։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյան:
(10 † Կիր. ԱՁ. Թ կիր. զկնի Ս. Խաչի: Ես. 24.1- 12: Եփես. 5.15-33: Ղուկ. 8.49-56: )
 

Նոյեմբերի 8


Հիսուսին հպվելու ճանապարհը Սուրբ հաղորդությունն է

Եթե ուզում ես հպվել Տիրոջը պիտի սուրբ հաղորդությւոն ընդունես սուրբ պատարագի ընթացքում։ Դա ոչ թե մեխանիկական գործողություն պետք է լինի, այլ մարմնի, հոգու եւ մտքի հաղորդություն լինի Հիսուս Քրիստոսի մարմնին։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։
(Ուր. ԴՁ. Պահք: Եփես. 2.4-22: Ղուկ. 8.40- 48:  ):
 

Նոյեմբերի 7


Տիրոջ խոսքերը հավիտենական ճշմարտություն են

Մի խաբվեք զանազան վարդապետություններով, քանի որ Տերը նույնն է, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ հիմա։ Որքան ժամանակ էլ անցնի Տիրոջ խոսքն անփոփոխ է։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։
(Եշ. ԳԿ. Սրբոց հայրապետացն՝ Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի խոստովանողին, եւ սրբոց նօտարացն` Մարկիանոսի եւ Մարտիրոնի: Իմս. 6.22-26: Զաք. 12.6-10: Եբր. 13.7-9: Մատթ. 4.23-25: ):
 

Նոյեմբերի 6


Միայն Հիսուս Քրիստոսով մենք կարող ենք բարի նավահանգստին հասնել

Մեր կյանքի յուրաքանչյուր մրրիկում մենք ոչ թե այս Աշխարհի խաղաղությունն ու հանդարտությունը պետք է փնտրենք, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ապավինությունը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(Դշ. ԳՁ. Պահք: Եփես. 1.15-2.3: Ղուկ. 8.22- 25: )
 

Նոյեմբերի 5


Ամեն մեկս մեր կյանքում ունենք մեր խաչը

Այն հաղթանակի, փրկության նշանն է խաչը։ Ամեն մեկս պետք է վերցնենք մեր խաչն ու գնանք Քրիստոսի հետեւից, աղոթքով ու ապաշխարհությամբ։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։
(Գշ. ԲԿ. Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային: Առ.
8.12-21: Նւ. 2.2-6: Ա Տիմ. 5.17-21: Ղուկ. 9.23-27:    ):
 

Նոյեմբերի 4


Փնտրեք եւ գտեք բարի հովվին

Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Նա գիտի թե ուր է առաջնորդում իր հոտին։ Մենք պետք է նմանվենք Քրիստոսին։Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։
(Բշ. ԲՁ. Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն: Իմս. 5.1-8: Ամոս. 3.12-15: Եփես. 3.1-10: Յովհ. 10.11-16:    )

Նոյեմբերի 3


Աղոթեք, որ Աստված բացի ձեր սրտերը

Մենք կոչված ենք քրիստոնյա լինելու ոչ միայն անվամբ, այլեւ պիտի ապրենք որպես քրիստոնյա՝ կատարելով Աստծո խոսքը։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը:
(† Կիր. ԱԿ. Ը կիր. զկնի Ս. Խաչի: Ես. 22.15- 24: Եփես. 1.1-14: Ղուկ. 8.17-21:)

Նոյեմբերի 2


Վախեցեք Աստծու դատաստանից

Հիսուսն ասում է՝ ձեր գլխի մազերը հաշված են։ Այսինքն՝ Աստված հոգ է տանում, որպեսզի դուք արժանանաք հավիտենական կյանքի։ Մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը:
(† Շբ. ԱՁ. Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից: Իմս. 3.1-8: Ես. 33.5-8: Եբր. 11.32-12.2: Ղուկ. 12.4-9:) 

Նոյեմբերի 1


Մենք պետք է բարեբեր հող լինենք Տիրոջ խոսքի համար

Ինչի էլ մենք կոչված լինենք, ինչ գործով էլ զբաղվենք, պիտի բարեբեր սերմ լինենք մեր Տիրոջ խոսքի համար։ Պետք է սիրո պտուղ տանք և պատասխանատու լինենք այն բոլոր հանձնառություններին, որ Տերը շնորհել է մեզ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։
(Ուր. ԴԿ. Պահք: Գաղ. 6.1-13: Ղուկ. 8.4-16: ):
 

Հոկտեմբերի 31


Կյանքում առաջին հերթին Քրիստոսին ունեցեք

Նրան փարվելով պետք է առաջնորդվենք այս կյանքում։ Յուրաքանչյուր դժվարություն պետք է հաղթահարենք Քրիստոսով։ Նրա լույսով առաջնորդվելով կտեսնենք այն հաղթանակը, որ Տերն է մեզ պարգեւել։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (31 Եշ. ԴՁ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան Հայրապետին: Ես. 49.1-6: Գործ. 20.25-38: Յովհ. 15.17-25:):
 

Հոկտեմբերի 29


Բնավ էական չէ, թե մեր կյանքում ինչ աստիճանի է խավարը

Հիսուս Քրիստոսի կենսաբեր լույսը կարող է փարատել յուրաքանչյուր խավար, մեր կյանքը լցնել սիրով ու հոգատարությամբ։ Հնազանդվեք ու հավատացեք Տիրոջ զորությանը և նախախնամությանը։Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը:
(29 Գշ. ԳՁ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամոսատ կատարեցան եւ Սեւերիանոսի Սեբաստացւոյն, Բաբելայ ծերոյն եւ ութսուն չորս աշակերտաց նորին: Առ. 12.8-13: Ես. 49.8-11: Բ Կորնթ. 4.6-14: Ղուկ. 10.21-24:    )