Եկեղեցական կյանք 14.06.2019

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 14-ին Մայր Աթոռում հանդիպեց Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ: 
Հունիսի 13-ին Վեհափառն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին և հայրապետական օրհնություն բաշխեց նրանց:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին Լոս Անջելեսում գործող ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի ավարտական դասարանի սաներն այցելում են Հայաստան: Այցելության պարտադիր վայրերից է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 
Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի 17-րդ հատորը: 
Մատենադարանի վերականգնման բաժնի երեք մասնագետներ մեկամսա հագեցած աշխատանքից հետո վերադարձել են Երուսաղեմի հայոց պատրիարքության ձեռագրատնից: 
Հունիսի 10-ից սկսվել է Եղիական պահքը՝ ամառնամուտի շաբաթապահքը: 
 
2019-06-14T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ