Նոյեմբերի 9-ին Սուրբ Գայանե վանքում հոգեհանգստյան կարգ կատարվեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր որդիների հոգիների խաղաղության համար։ Արարողության ավարտին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին և համայն ժողովրդին. «Մեր սրբազան պարտքն է ծանրագույն այս փորձությունները դիմագրավել արժանապատվությամբ: Ներկա բարդագույն իրավիճակը հրամայական է բերում մեր ժողովրդի բոլոր զավակներին, իշխանություններին, հասարակական-քաղաքական կառույցներին՝ միաբանվել ազգային-պետական գերագույն շահերի շուրջ, ձևավորել ներազգային համերաշխության և վստահության առողջ մթնոլորտ՝ հանձնառու գործակցությամբ և երկխոսության ճանապարհով հետամուտ լինելու երկրի առջև հառնած մարտահրավերների բարվոք լուծմանը: Այդպես միայն մենք կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի»:

 
2021-11-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ