Վերաօծվել է Պոլսի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին: Բեյրութի Նոր Հաճն հայաշատ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը և պատերը նորոգվել են: Նորոգվում է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան հայ առաջնորդանիստ եկեղեցին: Երուսաղեմի պատրիարքները և հոգևոր պետերը իրենց զորակցությունն են հայտնել Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին` Երուսաղեմի հայկական թաղամասը անխաթար պահպանելու և սուրբ քաղաքում հայերի պատմական ներկայությունը չվտանգելու համար նրանց գործադրած ջանքերին: Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու շարականները: Լույս է տեսել անվանի հայագետ Բաբկեն Չուգասզյանի երկերի ժողովածուի առաջին հատորը:
Շարք: Եկեղեցական կյանք
2023-11-20T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար