Արմենակ Խանփերյանց` Սերգեյ Խուդյակով


ԽՍՀՄ նշանավոր մարշալ, ազգությամբ հայ Սերգեյ Խուդյակովի կյանքն ու գործը։

Ֆրիտյոֆ Նանսեն


Նշանավոր գիտնական, բևեռախույզ, հայտնի մարդասեր ու հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործը։

Արա Գյուլեր


Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ, աշխարհահռչակ ֆոտոթղթակից Արա Գյուլերի կյանքն ու գործը։

Ամփոփ լրահոս 08.12.2023


Հայաստան է այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը՝ աջակցության ծրագրեր մշակելու արցախցի ընտանիքների համար: Նյու Յորքի Ս. Մարկոս տաճարում հոգևոր համերգից ստացված հասույթը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` օգնելու արցախցիներին: Լատվիայի համալսարանում ներկայացվել է Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի նոր, թարգմանական հրատարակությունը` բալթյան երեք լեզուներով:

 

Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը թարգմանվել է 50 լեզվով, մեկ հատորում


Մխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզվով, մեկ հատորում: Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը:

 

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված էր Հրաչյա Թամրազյանի 70-ամյակին


Մաշտոցյան մատենադարանում «Նարեկացիական ընթերցումները» այս տարի մեկնարկեցին շնորհանդեսով` «Մատյան ողբերգությանը» անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանն է: Նոր հրատարակությունը պրոֆեսորը նվիրել է Մատենդարանի հանգուցյալ տնօրեն, հայագետ, թարգմանիչ, բանաստեղծ ու գրականագետ Հրաչյա Թամրազյանի 70-ամյակին:

 

Նարեկ Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ցուցադրվում է


Դեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում:

 

Արարատ քահանա Պողոսյանը ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Տ. Արարատ քահանա Պողոսյանին` պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու կապակցությամբ: Նորին սրբությանը տեր հայրը հանձնեց պատմաբանի որակավորման վկայականն ու ասպիրանտական թեզը: Տեր Արարատի ատենախոսությունը վերաբերում է 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարին և դրանում Սուրբ Էջմիածնի դերակատարությանը:

 

Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը


Քչերը գիտեն, որ Մատենդարանում հազարավոր ձեռագրերի կողքին պահվում են լուսանկարչական բացառիկ և խոշոր հավաքածուներ: Այս մեծ պահոցի մի մասը ուսումնասիրել և ցուցադրության համար համադրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Իվեթ Թաջարյանը:

 

Քրիստոնյաները աշխարհում ամենահետապնդվող կրոնական համայնքն են. Եվրոպան կարմիր լույս է վառում


Եվրոպայում գտնվող բազմաթիվ տաճարներ, մատուռներ, ինչպես նաև աշխարհիկ շինություններ նոյեմբերի 22-ի երեկոյան լուսավորվել են կարմիր լույսերով: Կարմիրը խորհրդանշում է քրիստոնյայի տառապանքները: «Կարմիր չորեքշաբթի» կոչվող ակցիան նպատակ ունի աշխարհի ուշադրությունը հրավիրել հալածվող քրիստոնյաների ծանր վիճակի վրա և ոգեկոչել հալածանքներին զոհ գնացածների հիշատակը:

 

Ամփոփ լրահոս 20.11.2023


Բեյրութի Նոր Հաճն հայաշատ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը և պատերը նորոգվել են: Նորոգվում է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան հայ առաջնորդանիստ եկեղեցին: Երուսաղեմի պատրիարքները և հոգևոր պետերը իրենց զորակցությունն են հայտնել Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին` Երուսաղեմի հայկական թաղամասը անխաթար պահպանելու և սուրբ քաղաքում հայերի պատմական ներկայությունը չվտանգելու համար նրանց գործադրած ջանքերին: Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու շարականները:

 

Վերաբացել է Պոլսի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին


Քանդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին, որը փակվել էր նորոգության աշխատանքների համար, վերաբացվել է: Վերաօծումից հետո Պոլսի հայոց պատրիարքը անդրանիկ պատարագն է մատուցել: