Սուրբ Ծնունդ


«Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսների համար Սուրբ Ծնունդը  լի էր հաճելի անակնկալներով: Նրանք առաջին անգամ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի խորան բարձրացան ու  Վեհափառ հայրապետի հետ մասնակցեցին պատարագին: Անմոռանալի օրվա մասին պատմում են մանուկ դպիրները:   

Սբ. Հովհաննես եկեղեցու Նարեկը


Նարեկը երազում է շախմատի աշխարհի չեմպիոն դառնալ: Նրան հանդիպել ենք Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում, ամեն կիրակի հաճախում է այստեղ, շապիկ հագնում ու մասնակցում պատարագի: 

Մելիք գյուղ


Սբ. Հովհաննես եկեղեցու վերաօծումից հետո Մելիք գյուղի առօրյան փոխվեց: Եկեղեցում  երգչախումբ բացվեց ու, չնայած խիստ ձմռանը, երեխաներն ամեն շաբաթ հավաքվում են այստեղ: Մեր նկարահանման օրը նրանք խմբով շրջում էին գյուղում և տնետուն Ս. Ծննդյան ավետիս տալիս: 

Թալինի դպիրները


Էդմոնը, Ռաֆայելն ու Մարտունը ընկերացան եկեղեցում, նրանց ամեն կիրակի Թալինի Սբ. Գևորգ կամ Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցիներում մասնակցում են պատարագի:                                                                                              Սկզբում մենակ էի, ավելի դժվար էր, - ասում է վեցնամյա Էդմոնը,-հիմա, երբ եկեղեցի եկան Ռաֆայելն ու Մարտունը, ավելի ուրախ ու հետաքրքիր է:

Սբ. Սարգիս եկեղեցու Էրիկը


«Փոքր հասակից ծնողներիս հետ միշտ հաճախում էի եկեղեցի, բայց 13 տարեկանում միայն համարձակվեցի տեր հորը խնդրել, որ շապիկ հագնեմ»: Էրիկը սովորում է  ժեստերի լեզուն, ուզում է ծնողներին օգնել, որ պատարագը հասկանան: Էրիկի հետաքրքրությունները մեծ են՝ Երևանի Ս. Սարգիս եկեղեցում շապիկ է հանգում, «Թումո» է հաճախում, ընկերների հետ ակտիվ ժամանակ անցկացնում: Որոշել է ճեմարան ընդունվել ու քահանա դառնալ, ինչպես իր սիրելի տեր Եսային: 

Սբ. Զորավոր եկեղեցու Հայկը


Հայկը հայրիկի հետ ամեն կիրակի Սբ. Զորավոր եկեղեցում շապիկ է հագնում, մասնակցում պատարագի: Ասում է՝ ընտանիքի հետ շատ լավ է եկեղեցում: Որոշել է դառնալ կամ հոգևորական, կամ ֆուտբոլիստ, կամ երաժիշտ: 

Տեր Աբել քահանա Քարտաշյան


Տեր Աբելը սահմանապահ յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Տավուշի թեմում:  Սահմանը պահող ամեն մի զինվորի ու գյուղացու դժվարություն և ուրախություն իրենն է համարում: Մարդուն ինչ է պետք՝ պարզ ու սրտացավ ընկեր: 

Սբ. Երրորդություն եկեղեցու Արմենը


«Սկզբում ես եմ շապիկ հագել, հետո՝ հայրիկս: Ես եմ նրան երգերը սովորեցրել»: Մեր հերոսը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու մանուկ դպիր Արմենն է: 

Ռազմիկը


«Տատիկից շնորհակալ եմ շատ, եթե ինձ եկեղեցի չտաներ, էդքան լավ ընկերների չէի հադիպի»: Մեր հերոսը Երևանի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու մանուկ դպիր Ռազմիկն է:  

Արթուր սարկավագ Վարդանյան


«Գևորգյան հոգևոր ճեմարան եկա հասուն տարիքում, ինձ վստահված էր ճեմարանի սաներին հոգևոր երգեցողություն դասավանդելը: Պատարագին իմ սաների հետ նույն դասում կանգնած եմ երգում, մեծ պատասխանատվություն է». Արթուր սարկավագ Վարդանյան: 

Օհանավան


Օհանավան գյուղի երեխաները Ս. Հովհաննավանք եկեղեցու բակում էին, գյուղի տոնն էր և օրն սկսվել էր պատարագից... 

Գոշ


Մեր նկարահանող խմբին դիմավորել են Գոշը գյուղի երեխաները և ուղեկցել իրենց ամենասիրելի վայրը՝ Գոշավանք: