Թբիլիսիում և Դամասկոսում բողոքի գործողություն և ոգեկոչման արարողություն են իրականացրել


Վրաստանում Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով բողոքի գործողությունը և ոգեկոչման արարողությունը սկսվել է Թբիլիսիի «Իսանի» թաղամասից: Բազմաթիվ հայեր ջահերով, ցուցանակներով շարժվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ պահանջելով ճանաչել, դատապարտել ու հատուցել: Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է բարեխոսական կարգ: Դամասկոսում մատուցվել է Ս. Պատարագ։

 

Մեծ Բրիտանիայի հայոց թեմում հիշատակվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը


Ապրիլի 21-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը սուրբ պատարագ մատուցեց: Թեմակալ առաջնորդը Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման կոչով նամակ է հղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին:

 

«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ բարեխոսական կարգ կատարվեց


Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողության ավարտին հուշահամալիրի մոտ լրագրողները մոտեցան Վեհափառ հայրապետին:

 

Երվանդաշատում օծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին


Մոտ 10 տարում կառուցված բազիլիկ, փոքր զանգակատնով, Երվանդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, սյուները սրբալույս մյուռոնով օծել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Նա նորաօծ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել: Սուրբ Աստվածածինը կունենա այցելու հոգևորական, որը պարբերաբար արարողություններ կիրականացնի:

 

Տ. Տիգրան քահանա Բադիրյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Տիգրան քահանա Բադիրյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Տնօրհնեքի ժամանակ պարտադի՞ր է, որ քահանան իր հետ նշխար բերի:
Ինչպե՞ս հասկանալ, որ հանգուցյալի հոգին խաղաղության մեջ է:
«Հայր Մեր» աղոթքի մեջ ճիշտ է ասել՝ փրկեա զմեզ ի չարէ՞, թե՞՝ ի չարէն:
Ինչո՞ւ եկեղեցիներում չի վերահսկվում գլխաբաց կանանց մուտքը: 
Չափահաս մկրտվողը պատրատության ի՞նչ շրջան պետք է անցնի:
Խնդիրներ ունեցող երեխաներն արդյո՞ք եկեղեցական կյանքով ապրելու հավասար  հնարավորություններ ունեն.
 

Մասյացոտնի թեմի քահանան տնօրհնեքի արարողություն է կատարել Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում


Նոյեմբերից Կանաչուտ համայքնում ծառայության անցած Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը այցելում է Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներ և օգնություն բաժանում։ Արցախցիների մեծ մասը աշխատանք, տուն չունի, վարձով է ապրում։ Հոգևորականները արցախցի ընտանիքներին աջակցում են հնարավոր բոլոր միջոցներով:

 

ՀԵՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլ են հասել 105 աշակերտ


Կառավարության որոշմամբ՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս է բերվում դպրոցներից, չնայած երեխաների ոգևորությունն ու հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։ Օլիմպիադայի արդյունքներով հանրապետական փուլ են հասել 8-12-րդ դասարանի 105 աշակերտ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պետության կողմից կրթաթոշակ կստանան: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Հանրապետական փուլում հաղթած աշակերտները կհյուրընկալվեն վեհարանում, կստանան Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

 

Ազգային հերոսի կոչում ստացած բարերարի որդին այցելել է «Իզմիրլյան» ԲԿ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդու՝ Սարգիս Իզմիրլյանի և նրա կնոջ հետ այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որը 2012 թվականին է վերանվանվել բարերարի անունով։ Տիգրան Իզմիրլյանի ներդրումը հիվանդանոցի վերազինման գործում անգնահատելի է: Իզմիրլյան ամուսիններն այցելել են նաև Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդաց տուն և «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց։

 

Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ի՞նչ է նշանակում  «Հայտնության» գրքում նշված Եփրատի ցամաքելը, և ովքե՞ր են Արևելքի թագավորները:
Ինչու՞ է Աստված պատվիրում 6 օր աշխատել, իսկ 7-րդ օրը հանգստանալ:
«Հայր մեր» աղոթքը կարո՞ղ են այլ կրոնների հետեւորդներն արտասանել:
Զատկից հետո կիրակիների անվանումները որտեղի՞ց են գալիս:
Կլինիկական մահ ապրած մարդու հոգին հանդիպու՞մ է Աստծուն:
Ինչպե՞ս տարբերել Քրիստոսի անունից մարդկանց մոլորեցնողներին ու ճշմարիտ հավատ քարոզողներին։
 

Ամենայն Հայոց Կաթողիկոս․ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առջև


Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ Քրիստոսի Սուրբ Հարության տոնն այս տարի չի պարունակում նախորդ տարիների ուրախությունն ու ցնծությունը: Ժամանակները բարդ են և անկանխատեսելի զարգացումներով լեցուն հայ ժողովրդի և Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ Վեհափառ Հայրապետը նկատել է, որ Քրիստոսին հավատացող ժողովուրդը պատմության ընթացքում իր հավատքով կարողացել է հաղթահարել այսօրվա փորձություններից ոչ նվազ ծանր դժվարություններ։

 

Տ. Զաքարիա քահանա Ավետիսյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը:: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ինչպե՞ս վարվել, երբ իմացել ես, որ զավակդ Դաունի համախտանիշով է ծնվելու: Նարեկը բուժիչ ազդեցություն կունենա՞, եթե հոգևորականը չկարդա հիվանդի համար:
Ապաշխարելուց հետո արդյո՞ք բոլոր մեղքերն են ներվում:
Ճրագալույցի օրը մոմը վառված կամ մարած տուն հասցնելու մեջ տարբերություն կա՞: 
Ինչու՞ է սևը համարվում սգո գույն:
Եկեղեցուց վերցրած մասը կարելի՞ է ուտել հաջորդ օրվա կամ օրերի ընթացքում:
 

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետը կատարել է ոտնլվայի արարողություն


Ավագ Հինգշաբթի երեկոյան 4-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա լվացել 12 միաբանների, զինվորների ու մանուկների ոտքերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի աշակերտենրին: Հիսուսը վերջին ընթրիքից հետո ծնկի իջավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը: