Դադիվանք. հրաժեշտի ուխտ


Նոյեմբերի 10-ին Արցախում հաստատված խաղաղության գինը չափազանց թանկ էր. Ադրբեջանին էր հանձնվելու նաև Քարվաճառը: Մինչև նոյեմբերի 15-ը հայ բնակչությունը պետք է լքեր տարածքը՝ հայրենիքը, հողը, տունը և... Քարվաճառի մարգարիտը՝ Դադիվանքը: Մեր նկարահանող խումբը Դադիվանք հասավ նոյեմբերի 12-ի կեսօրին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը որոշել էր փրկական նպատակով տեղափոխել Դադիվանքի արժեքավոր խաչքարերը և որմնանկարները: