N2V4OpaC7Z0

Հունիսի 3-ին Հայ եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: 
Հունիսի 2-ին Սաղմոսվան գյուղում բացվեց հայորդյաց տուն, օրհնության կարգը կատարեց Գարեգին Բ հայրապետը: 
Հունիսի 3-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Սուրբ Աննա եկեղեցու բակի 17 խաչքարերին ավելացավ ևս մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: 
Հունիսի 2-ին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը մկրտեց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի շահառու 7 երեխաների:  
Հունիսի 2-4-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում անցկացվեց «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա սեմինարը: Վերապատրաստմանը մասնակցում էին տարբեր զորամասերում սպասավորող գնդերեցներ և հոգեբաններ: 
Վանաձորում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու հանդիպակաց մայթին տեղադրվել է տուֆակերտ խաչքար: Այն նվիրված է 1992-ի մայիս-հունիսյան հաղթանակների օրերին լեգենդար 5-րդ մոտոհրաձգային գնդի զոհված մարտիկների հիշատակին: 
 
2018-06-04T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ