Մոսկվայում ուրարտական ժառանգության ցուցադրությունն ավարտվել է։ Պուշկինի անվան թանգարանում «Ուրարտուի թագավորությունը․հին Հայաստանի ժառանգությունը․Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան 400 ցուցանմուշ։ Վերջին 5 ամսվա ընթացքում թանգարանի այցելուներն հնարավորություն են ունեցել բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստն ու արհեստները։ Ցուցադրության արդյունքներն ու ձեռքբերումները «Արտֆոկուս»-ի տաղավարում ներկայացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

2024-02-11T20:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ