Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Ապրիլի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց» դրաման։
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կներկայացվի Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Էդուարդ Սեդրակյանի 80-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
Սկսվել է «Դպրոցական Մատենադարան» ծրագրով շրջիկ ցուցահանդես Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում:
 

2024-04-21T23:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ