Alt

Մշակութային ազդագիր 20.01.2014

Հունվարի 15-ից 21-ը Երևանում հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային հերթական սեմինար անցկացվեց՝ Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և Կանխարգելիչ կոնսերվացում» խորագրերի ներքո:
Hi-artonline նախագիծը վիրտուալից բացի արդեն նաև ֆիզիկական տարածք ունի: Նորաբաց Ոսկե դար» ցուցասրահում այս օրերին միանգամից 3 ցուցահանդես է գործում. ներկայացված են հայ արվեստի ուշագրավ ու բացառիկ աշխատանքներ:
Հունվարի 13-ից 16-ը Երևանում անցկացվեց Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտության երրորդ համերգաշարը՝ նվիրված մեծ երաժշտի 80-ամյակին: Ծրագրի վերջին ակորդները տրվեցին Մոսկվա» կինոթատրոնում՝ Պենդերեցկու մասին ֆիլմի ցուցադրմամբ և նրա հետ հանդիպմամբ:
Լուսանկարները նույնքան վառ և բազմազան են, որքան ինքը` կյանքը, և արտացոլում են շրջապատող իրականությունը հեղինակի տեսանկյունից: Սա պատուհան է դեպի աշխարհ: Թեքեյան կենտրոնում Պատուհան դեպի աշխարհ» խորագրով ցուցահանդես է բացվել:
Մշակութային խճանկար

2014-01-20T20:21:04+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ