2017թ-ի հունվարի 6-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնական պատարագը: Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական պատարագ: Հայոց հայրապետի մասնավոր, անձնական աղոթքը վերաբերում էր հայոց սահմանների խաղաղությանը: Հայոց հայրապետի ամպհովանին պահում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ղեկավարները՝ Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը, Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանը, Բերքաբերի համայնքապետ Արթուր Մադաթյանը և Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Ընչաքաղցությունը, հարստանալու մարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բևեռացման, սոցիալական անարդարության,-ասաց Հայոց կաթողիկոսն իր Սուրբ Ծննդյան ուղերձում,- գթասրտության և ազնվության կողքին ականատես ենք ատելության և նենգադավության, խոնարհության և ծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության և իշխանատենչության մոլուցքների»: Տեսանյութը ներկայացնում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզն ամբողջությամբ:
2017-01-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ