Երիտասարդական օպերային ծրագրով երգիչները դուրս են գալիս միջազգային ասպարեզ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում շուրջ ութ տարի գործում է երիտասարդական օպերային ծրագիրը, որի շնորհիվ համաշխարհային երաժշտական օվկիանոս են նավարկել մի շարք տաղանդավոր, նպատակասլաց, օրեցօր ավելի ու ավելի մեծ բարձունքներ նվաճող երիտասարդ երգիչներ: Ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց երիտասարդական ծրագրի պատմությունը: Ինչո՞վ է Հայաստանում գործող ծրագիրը տարբերվում այլ երկրներում գործող երիտասարդական օպերային ծրագրերից: Բացի վոկալից ի՞նչ են սովորում ծրագրի շրջանակում: «Արտֆոկուսի» տաղավարում Անահիտ Մարգարյանը զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի երիտասարդկան օպերային ծրագրի գեղ. ղեկավար Լևոն Զավադյանի և ծրագրի մենակատար Արփի Սինանյանի հետ:
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան