Alt

Մշակութային ազդագիր 13.01.2014

Հունվարի 13-ից 16-ը Երևանում անցկացվելու է հայկական ծագում ունեցող անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտության հայաստանյան երրորդ համերգաշարը:
Հունվարի 8-ին երկարատև ծանր հիվանդությունից մահացել է արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանը: Այս օրերին տպագրության է պատրաստվում Խեչոյանի Մհերի դռան գիրքը» նոր վեպը:
Ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի նախագծերով կառուցվել են եկեղեցիներ, բազմաթիվ գերատեսչական շինություններ, հրապարակներ, բուժհաստատություններ: Անվանի մտավորականը նախորդ շաբաթ հեռացել է կյանքից:
Երկարատև հիվանդությունից հետո հունվարի 8-ին Երևանում մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Մազմանյանը:
Կյանքի 58-րդ տարում ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը:
Մշակութային խճանկար
Հոբելյարներ

Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2014-01-13T20:26:04+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ