Միջազգային կրոնական լրահոս 28.11.2016

Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են Հալեպի  հայկական Նոր գյուղ թաղամասի հարևանությամբ գտնվող Բոստան Փաշա շրջանը: 
«Իսլամի հոգևոր առաջնորդները պետք է պատասխանատվություն կրեն հավատակից ահաբեկիչների գործողությունների համար»,-հայտարարել է Քենթրբերիի արքեպիսկոպոսը: Իսլամի սուննի ուղղության հեղինակավոր հոգևորական Յուսուֆ ալ Քարդաուին չեղյալ է հայտարարել մի քանի տարի առաջ ինքնասպան մահապարտների գործունեությունը թույլատրող իր իսկ հրամանը: 
Վերջին երեսուն տարվա ընթացքում Կոպենհագենում առաջին անգամ եկեղեցի  կկառուցվի: Միացյալ Նահանգներում աճուրդի ժամանակ 850 հազար դոլարով վաճառվել է աստվածաշնչյան տասը պատվիրանների փորագրությամբ մարդկությանը հայտնի ամենահին մարմարե սալիկը:
 
2016-11-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ