1873 թ. Գարեգին վարդապետը Սրվանձտյանցը Մշո Առնիստ գյուղում Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության առաջին տարբերակը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» անունով, որը հրատարակում է 1874 թ. Կ․Պոլսում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով գրքում: Այս ժողովածուն կարևորագույն նշանակություն է ունենում ազգային էպոսի ու հայոց բանահյուսական գանձարանի այլ նյութերի հետագա գրառման ու ուսումնասիրության համար։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» գրքի նշանակության մասին զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:
Serie: Parallel Readings
Members: Հեղինակ Արքմենիկ Նիկողոսյան
,
Հեղինակ Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Շուշան Մարուքի,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2024-01-27T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար