Հունիսի 22-ին մեր եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Վաղ առավոտից սկսվել էր մարդկանց հոսքը Մայր Աթոռ: Ուխտավորների խմբեր էին ժամանում տարբեր թեմերից, նաև սփյուռքից: «Հայ ժողովուրդը սիրում է Էջմիածինը, եթե նրա մաշկը քերես, Էջմիածին դուրս կգա։ Որտեղի՞ց է այս հարգանքը, այս երկրպագության հասնող սերը: Նրանից, որ սուրբ Էջմիածինը եղել է ոչ միայն ներշնչարան, այլ նաև հավատքի կենտրոն, կրթօջախ, հոգեձուլարան, սերունդների հոգեմտավոր կենտրոն և նույնիսկ հոգիների փրկության վայր»: Ավ․ Իսահակյանի հայտնի այս խոսքերի վկայությունը դեպի Մայր Տաճար հավատացյալների չդադադարող հոսքն է այսօր: Տոնական պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանքի արարողություն: Հավատացյալները և եկեղեցական դասը աղոթք բարձրացրին առ Աստված՝ Մայր Աթոռի անսասանության ու պայծառության համար: Հայոց հովվապետը իր հայրական օրհնությունն ու պատգամը հղեց համայն հայությանը։

2025-06-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ