
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ անցկացվում է «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Ուխտագնացությունները հայոց նվիրական սրբավայրեր համաժողովի բաղկացուցիչ մասն է: Նիկիայի ժողովն առանցքային նշանակություն է ունեցել Ընդհանրական Եկեղեցու կանոնական և իրավական դրույթների հստակեցման, դավանական սկզբունքների ամրագրման համար։ Այս համաժողովը տարբեր եկեղեցիների հոգևորականներին հնարավորություն է տալիս կիսվել փորձառությամբ, համատեղ խորհել եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ։
2025-09-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ