Թանգարանները մեր մշակույթի և կրթության կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի, մեր ազգային ինքնության վկայությունները: Հայաստանում գտնվող ամենամեծ պահոցն ունեցող թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն է, որտեղ  պահվում է շուրջ երկու միլիոն ցուցանմուշ: Ի՞նչ է թանգարանն առաջարկում այցելուներին և արդյո՞ք այդ առաջարկն ունի պահանջարկ: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել թանգարանում վերջին տարիների ընթացքում և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում: «Արտֆոկուսում» արվեստաբան Անահիտ Մարգարյանի հյուրը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն է։

Serie: Artfocus
2024-11-17T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար