
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի են տարել Սարգիս զորավարի մասունքակիր աջը, ինչպես նաև Մատենադարանում պահվող 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրնակված Ավետարանը և Աշոտ Երկաթի խաչը, որ ծանր փորձությունների օրերին եղել է բանակում՝ զինվորի կողքին: Սրբությունները եկեղեցի են տարել հատուկ տոնի առիթով:
2025-02-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ