Ծրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Նորաբաց կենտրոնում անվճար կսպասարկվեն մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում, բնածին և ձեռքբերովի այլ շեղումներ ունեցող երեխաները: Դռները բաց են լինելու նաև կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի կարիք ունեցող երեխաների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Կենտրոնը բացվել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ։

2025-03-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ