Քամանչա, ուդ, քանոն, սանթուր՝ այս գործիքները կարելի է տեսնել Ալբերտ Զաքարյանի արվեստանոցում: Նա մեր քաղաքի այն եզակի վարպետներից է, որ ազգային նվագարաններ է պատրաստում: Ութսուներեքամյա վարպետը գործիքներ է պատրաստում 1960-ականներից, ասում է, որ ինժեների կրթությունն իրեն շատ է օգնել այդ հարցում: Վարպետ Ալբերտի գործիքներով անվանի շատ կատարողներ են նվագում, նա կարողացել է նաև նորարարություններ անել ու մեզ ծանոթ գործիքներն այսօր նորովի են հնչում:

2021-12-25T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ