Հովհաննես Ավետարանիչի համար խաչելության իրադարձությունը մի կողմից եկեղեցու հիմնարկեքի իրադարձություն է, մյուս կողմից հոգեգալուստ է՝ ավանդում է հոգին դեպի հայրը, բայց միեւնույն ժամանակ բաշխում է աշխարհին։ Հովհաննեսի համար խաչի իրադարձությունը Աստծո սիրո և փառավորման վկայությունն է։ Համատես ավետարանիչներն ինչու՞ են Քրիստսի հրաշքները ներկայացնում որպես իրադարձություն, իսկ Հովհաննես ավետարանիչը՝ ցույց տալիս դրանց աստվածաբանական բացատրությունն ու նպատակը: Մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։
Շարք: Համատես ավետարաններ
Ստեղծագործական խմբի անդամներ: Ծրագրի պատասխանատու Մերի Հովսեփյան
,
Հեղինակ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2024-09-17T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար