Մայիսի 22-ին Մատենադարանում բացվել է հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Ձեռագրերը վերականգնելիս ճապոնական թղթին արդեն փոխարինում է հայկականը՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։ Հայկական վերականողական թղթի ստեղծման պատմության և արտադրման տեխնոլոգիայի, Հայաստանում վերականգնողի մասնագիտությանը վերաբերող հարցերի և խնդիրների մասին «Արտֆոկուսում» խոսել են Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանն ու Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը:

Serie: Artfocus
2025-07-06T20:10:00+04:00
Telecast type: Հաղորդաշար