Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 25.04.2020


Մշակութային կառույցների գործունեությունը արտակարգ դրության պայմաններում։ ԿԳՄՍ «սուպեր» նախարարության կրթամշակութային ռազմավարության, նախաձեռնությունների և ապագա ծրագրերի մասին. «Ձայնագրի» տաղավարում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն է:

 

Ձայնագիր 18.04.2020


Երևանի պետական կոնսերվատորիայում կազմակերպվող առցանց դասերի, դասախոսների աշխատավարձերի բարձրացման հետ կապված խնդիրների, նոր գաղափարների և դրանք իրագործելու ցանկության մասին «Ձայնագրի» տաղավարում խոսել է Սոնա Հովհաննիսյանը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի դոցենտ Աննա Խաչատրյանի առցանց դասը ուսանողի հետ: Ինպե՞ս է մոտենում մասնագիտական գործունեության դադարին և ինչպե՞ս է լրացնում այդ պակասը մեկուսացման օրերին «Հովեր» պետական կամերային երգչախումբը։

Ձայնագիր 14․03․2020


Ժամանակակից հայ կոմպոզիտորների կվարտետները՝ Կոմիտասի անվան պետական քառյակի կատարմամբ։ Մարտի 9-ին պարային համարներով կանանց շնորհավորանքներ է հղել վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլը: ՀԱՖՆ-ի համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան․ բեմում դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը և դիրիժոր Բրունո Մանտովանին էին Ֆրանսիայից։ Թոմաս Ն’Էվերգրինի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Ձայնագիր 07.03.2020


«ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ» մրցույթի հաղթողները ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այս տարի կհամալրվի «Յամահա» ապրանքանիշի նոր գործիքներով։ Լույս են տեսել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի 1-ին և 2-րդ հատորները։ «Լավ էլի»․ մեր օրերի ամենահայտնի և ամենասիրված խմբերից մեկը՝ «Պոլիգրաֆ» ակումբում։

Ձայնագիր 29․02․2020


Եզրափակվեց անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնը։ Ռիխարդ Շտրաուսի «Ալպիական սիմֆոնիա»-ն՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Ղողանջ հարսանեկան» ներկայացում․ բեմում «Կարին» ավանդական երգի-պարի խումբն էր։ Ջորջ Գերշվինի ստեղծագործությունների ջազային ինքնատիպ մշակումներ հնչեցին Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ։ Ի՞նչ է գրել 1910-1911 թվականների արևմտահայ մամուլը Կոմիտասի գործունեության մասին. «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» աշխատությունը:

Ձայնագիր 22.02.2020


Երևանում են դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը և «Գրեմմի»-ի մրցանակակիր դիրիժոր Ջոն Նելսոնը։ Մեծանուն դիրիժորը հյուրընկալվել է նաև «Ձայնագրի» տաղավարում։ Կամերային երաժշտության տանը հնչել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներն ըստ Հովհաննու» պասսիոնը: Ճանաչված և սիրված երգերի խմբերգային մշակումներ՝ «Հովեր» պետական կամերային նվագախմբի կատարմամբ: 90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը։

 

Ձայնագիր 15.02.2020


Մեկնարկել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված «Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը»։ Երկարամյա դադարից հետո դռները բացեց Երևանի պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան: Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդիսատեսին ներկայացավ ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը: «ArmBone» Երևանյան միջազգային տրոմբոնի փառատոնը միտված է զարգացնելու հայկական փողային դպրոցը։

Ձայնագիր 08.02.2020


Հայ դասական կատորողական արվեստը ունկնդրել են Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի Արվեստների ազգային կենտրոն. Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական ինը քաղաքում ներկայացել է տասը համերգով: Տարին հյուրախաղերով է սկել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ներկայացրել է 8 համերգ՝ Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում: Մեկնարկել է Հայաստանի պետական կարմերային նվագախմբի 2020 թվականի առաջին համերգաշրջանը։ «Մաթեմատիկա և երաժշտություն. հարմոնիկ փոխհատում» ցուցահանդես և դասախոսություն։ Կազմավորման մեկամյակը կնշի յուրօրինակ ձևաչափով հանդես եկող «Հայ մյուզիք բենդը»:

Ձայնագիր 01.02.2020


Համերգ-ռադիոհաղորդում «Կոմիտաս-150 . հետգրություն»։ Ինչո՞վ է ապրում և շնչում ռոքի ասպարեզն այսօր Հայաստանում։ «Ձայնագրի» հյուրը հայկական ռոք ասոցիացիայի նախագահ, բաս կիթառահար, «Դոգմա» խմբի հիմնադիր Վարդան Գրիգորյանն է։

Ձայնագիր 28.12.2019


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատրաստվում են Ամանորի գալա-համերգի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգի մենակատարը մեր օրերի ամենապահանջված ու անվանի դաշնակահարներից մեկը՝ Խատիա Բունիաթիշվիլին էր։ Սուրբ Ծննդյան, Ամանորի երգերի, դասական ու ժողովրդական մեղեդիների ջազային մշակումներ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի տարեվերջյան համերգին: «Սուրբ Ծնունդ»՝ օպերայի և բալետի հատուկ հանդիսությունների սրահում։ Ջազ դաշնակահար Լևոն Մալխասյանի ծննդյան 75-րդ տարեդարձին հոբելյանական համերգ է նվիրվել:

Ձայնագիր 21.12.2019


Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով մեկնարկեց Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային փառատոնը։ «Գրեմմիի» 10-ակի դափնեկիր, լեգենդար «Թեյք 6» սեքստետի համերգը Երևանում։ «Արամ Խաչատրյանը և ջազը» նախագծի այս տարվա անակնկալները: «Ի հիշատակ»՝ Պետրոս Հայկազյանի հիշատակին նվիրված համերգ։ «Ալեակ» ֆոլկ տրիոն նպատակ ունի ներկայացնել հայկական ավանդական երգը:

Ձայնագիր 14.12.2019


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին։ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի՝ «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը: «Նարեկացի» արվեստի միության ջանքերով լույս է տեսել «Հարսանյաց ծեսը և Կոմիտասը» գիրքը։ «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։