![]() |
Գևորգ Զ ՉորեքչյանԳևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը Ամենայն հայոց Կաթողիկոս ընտրվեց Հայ եկեղեցու համար ծանրագույն ժամանաներում: Նա կարողացավ հսկայական բարեփոխումներ իրականացնել: Գևորգ Զ Չորեքչյան հայրապետը կարողացավ նաև հարթել սրված հարաբերությունները բոլշևիկյան իշխանությունների հետ և խուսափել Մոսկվայից եկող նոր հալածանքներից: |
![]() |
Գարեգին Հովսեփյան ԿաթողիկոսԳարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը ոչ միայն Գևորգյան հոգևոր ճեմարանի սան է եղել, այլև՝ բարդ մի շրջանում ղեկավարել է այն։ Մեծ հայագետն ու հարգված հոգևորականը ճեմարանի առաջին սաներից էր, որ կուսակրոն քահանա ձեռնադրվեց։ Նա կյանքի մեծ մասն անց է կացրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, եպիսկոպոս ձեռնադրվել, արքության աստիճան ստացել։ Նա ընկերոջ՝ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի առաջարկով ընտրվել է Կիլիկիո կաթողիկոս։ |
![]() |
Դերենիկ ԴեմիրճյանԴերենիկ Դեմիրճյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանելու տարիներին առաջին գրական փորձերը կատարած հայ մեծանուն գրողներից մեկն է: Դեմիրճյանը նաև Հովհաննես Թումանյանի հիմնադրած Վերնատան՝ ճեմարանի շրջանավարտ չորս անդամներից մեկն է: Մեծ եղավ նրա ներդրումը հայ գրականության մեջ, որոնցից ամենանշանակալին թերևս «Վարդանանք» պատմավեպն է, ինչպես նաև «Քաջ Նազար» կատակերգությունն ու «Երկիր հայրենի» դրաման: |
![]() |
Մանուկ ԱբեղյանՄանուկ Աբեղյանը մեծանուն այն եզակի գիտնականներից է, ով ոչ միայն ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այլեւ դասավանդել և ղեկավարել այն։ Մեծ հայագետն իր կոթողային աշխատությունների մեծ մասը կամ գրել, կամ մտահաղացել է ճեմարանական շրջանում։ Աբեղյանը մինչև կյանքի վեջին օրը չի խզել շփումները Մայր Աթոռի հետ: Ավելին՝ նա նաև հոգևոր խորհրդի անդամ էր։ |
![]() |
Հրաչյա ԱճառյանՀրաչյա Աճառյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում կարճ ժամանակ է դասավանդել, սակայն այդքանն էլ բավական էր, որ մեծ հետք թողներ հոգևոր կրթարանի հետագա գործունեության վրա: Հայ մեծագույն լեզվաբանը ստեղծել է մի քանի լեզուների ուսուցման մեթոդաբանություն: Նա հալածվել է ստալինյան բռնությունների շրջանում: Դեռ մանկուց մի աչքի տեսողությունը կորցրած գիտնականը ստեղծել է հիմնարար կոթողային աշխատություններ, կատարելով մի ամբողջ գիտական ինստիտուտի աշխատանք: |
![]() |
Արմենակ ՇահմուրադյանԱրմենակ Շահմուրադյանը բոլոր ժամանակների ամենանշանավոր երգիչն է: Նրա համար ճակատագրական նշանակություն ունեցավ կրթությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում և հանդիպումը Կոմիտաս վարդապետի հետ: Այդուհետ նրանց գործունեությունը ընթացավ համատեղ: Թողնելով Փարիզի Գրանդ օպերայի առաջին մեներգչի հաղինակավոր աշխատանքը, նա ամբողջությամբ լծվեց հայ ազգային երգի, հատկապես կոմիտասյան մշակումների տարածմանը, համերգային շրջագայություններ ունենալով գրեթե ամբողջ աշխարհում։ |
![]() |
Պետական թատրոնի, Համալսարանի ու գրադարանի հիմնադիր Նիկոլ ԱղբալյանըՆիկոլ Աղբալյանը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենանշանավոր հայ գրականագետներից մեկն է, պետական գործիչ, ուսուցիչ ու մտավորական Գևորգյան ճեմարանի շրջանավարտը Վերնատուն գրական կազմակերպության միակ տեսաբանն էր, և հսկայական ազդեցություն ուներ ժամանակի հայ գրական ընթացքի վրա։ Նիկոլ Աղբալյանն էր, որ առաջինը հռչակեց հայ նոր հանճարեղ բանաստեղծի՝ Եղիշե Չարնեցի ասպարեզ իջնելը։ Հայաստանի Առաջին հանրապետության Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանին է հայ ժողովուրդը պարտական առաջին պետական համալսարանի, Ազգային գրադարանի, առաջին պետական թատրոնի հիմնադրման համար։ |
![]() |
Լևոն ՇանթԼևոն Շանթը Թումանյանի հիմնադրած նշանավոր Վերնատան միակ արևմտահայ գրողն էր։ Նա ստեղծագործում էր գրական ամենատարբեր ժանրերում, բայց նրան գրական հռչակ բերեցին դրամատուրգիական գործերը՝ «Հին աստվածները», «Կայսրը»․«Օշին Պայլը»,«Ինկած բերդի իշխանուհին»։ Ինչպես իր կուսակցական ընկերներ Նիկոլ Աղբալյանն ու Ավետիս Ահարոնյանը, Շանթն էլ ամբողջ կյանքի ընթացքում փորձեց համատեղել գրական կյանքն ու քաղաքական գործունությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտը 1919 թվականին ստանձնեց Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահի պարտականությունները։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ընդմիշտ հեռացավ հայրենիքից։ 1929 թվականին Լևոն Շանթը Բեյրությում հռչակում է Համազգային կրթամշակութային միության հիմադրումը և Նշան Փալանճկան ճեմարանի ստեղծումը։ Երկուսն էլ գործում են մինչև օրս։ |
![]() |
Սարդարապատի հերոսամարտի հոգեւոր առաջնորդըԳևորգ 5-րդ Սուրենյան վեհափառ հայրապետը ոչ միայն Գևորգյան հոգևոր ճեմարանի սան է եղել, այլև դասավանդել է այնտեղ, մի շրջան նույնիսկ ղեկավարել է այդ կրթարանը: Ամենուր դպրոցներ բացող հոգևոր առաջնորդը սրտի ցավով ստիպված էր հայտարարել ճեմարանի փակման մասին: Գևորգ 5-րդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հովվապետ է դարձել ամենածանր ժամանակաշրջանում: Նա էր Սարդարապատի հերոսամարտի ընթացքում հայ ժողովրդին ոգեշնչողն ու դեպի հաղթանակ առաջնորդողը: |
![]() |
Ճեմարանի ազդեցությունը Բակունցի գրական ճաշակի վրաՀայ մեծանուն գրող Ակսել Բակունցը Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորել է 7 տարի: Նա համարում էր, որ հենց ճեմարանում են ձեւավորվել իր աշխարհայացքն ու գրական ճաշակը։ Բակունցը դարձավ ստալինյան բռնաճնշումների առաջին զոհերից մեկը: Նա գնդակահարվեց ուժերի ծաղկման շրջանում, կիսատ թողնելով Խաչատուր Աբովյան վեպը և բազմաթիվ այլ ստեղծագործություններ: |
![]() |
Գաբրիել արքեպիսկոպոս ԱյվազովսկիՀովհաննես արքեպիսկոպոս Այվազովսկին լինելով կաթոլիկ վարդապետ, ըմբոստանում է Հռոմի Սիոն պապի հայերին վերաբերող հրովարտակի դեմ, հալածվում է և վերադառնում Հայ Առաքելական եկեղեցի։ Հմուտ հրապարակախոսն ու մանկավարժը եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը և իր դերակատարությունն ունեցել այստեղ դասավանդվող աստավածաբանական առարկաների կատարելագործման մեջ: |
![]() |
Ավետիս ԱհարոնյանԳևորգյան հոգևոր ճեմարանի սան Ավետիս Ահարոնյանը, ամբողջ կյանքի ընթացքում փորձել է համատեղել գրական, ստեղծագործական աշխատանքը քաղաքական գործունեության հետ: Նա Հայաստանի Առաջին հանարապետության խորհրդարանի նախագահն էր ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ստացած միջազգային բանակցություններում Հայստանի պատվիրակության ղեկավարը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստիպված էր հեռանալ հայրենիքից: Ահարոնյանը մինչև մահ հասարակական գործունեությունը համատեղեց գրական աշխատանքի հետ: |