
Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում: Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները:
![]() |
Արցախի պետական ջազ նվագախումբը շարունակում է գործելԲազմաթիվ փորձություններից ու զրկանքներից հետո Արցախի պետական ջազ նվագախմբի երաժիշտները Հայաստանում իրենց առաջին փորձերն են անում և համերգի պատրաստվում: Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը համոզված է, որ անկախ հանգամանքից ու տրամադրությունից, պետք է աշխատել: |
![]() |
Օլդ բենդ2014 թվականից երիտասարդների ուժերով կազմավորված «Old band»-ը հայկական ֆոլկ երաժշտության յուրօրինակ մշակումներ է ներկայացնում: Երաժշտական քառյակը մեզ հայտնի գործերը, հարստացնելով հարմոնիկ ու ռիթմիկ կողմերով, ձգտում է ստանալ երգչախմբային հնչողություն: |
![]() |
«Նյու Կվինտետ» խումբՈւրույն ստեղծագործական ճանապարհ անցած հինգ երաժիշտ միավորվել և կազմել է «Նյու Կվինտետ» խումբը։ «Փորձասենյակում» հայկական ջազը նոր գույներով ու հեղինակային գործերով հարստացնելու փորձ է: |
![]() |
Ջագ Բամբիռ. մաս 2-րդՀայկական ֆոլք-ռոքի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջագը, պատմում է անցած ճանապարհի, ընկերների ու իր գրած երգերի մասին: Ներկայացնում է հին ու դեռևս չձայնագրված երգեր: |
![]() |
Ջագ Բամբիռ. մաս 1-ինՀայկական ֆոլք-ռոքի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջագը, պատմում է անցած ճանապարհի, ընկերների ու իր գրած երգերի մասին: Ներկայացնում է հին ու դեռևս չձայնագրված երգեր: |
![]() |
Մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբՊատանիներից և երիտասարդներից կազմված կամերային նվագախումբը հիմնադրվել է 22 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում: Ապագա երաժիշտները վաղ տարիքից սովորում են բացահայտել նվագախմբային արվեստի գաղտնիքները, ձեռք բերում բեմական փորձ, ծանոթանում երաժշտական աշխարհի երևելիների հետ: |
![]() |
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնՓորձեր, դեկորների պատրաստման արհեստանոցներ, տիկնիկագործների ու գրիմի սենյակներ։ «Փորձասենյակ»-ի նկարահանող խումբը եղել է Տիկնիկային թատրոնի բոլոր հայտնի ու անհայտ անկյուններում, արձանագրել հետնաբեմի անցուդարձը: |
![]() |
ՊՆ ռազմական նվագախումբՄեր բանակի կազմավորման առաջին իսկ օրերին ստեղծված ՊՆ ռազմական նվագախումբը ներկա է պետական պաշտոնական բոլոր արարողություններին, դիմավորում և ճանապարհում է երկրի դիվանագիտական դեմքերին, յուրահատուկ մթնոլորտ ստեղծում հանդիսավոր իրադարձությունների ժամանակ: Պարտադիր նվագացանկից, քայլերգերից ու պետական օրհներգներից բացի ՊՆ ռազմական նվագախումբը կատարում է դասական ու ժամանակակից գործեր, փոխադրումներ: |
![]() |
«Հայ մյուզիք» բենդՆրանց ձայները փոխարինում են երաժշտական գործիքնեին։ Այս վոկալ բենդը Հայաստանում եզակի է, կազմավորվել և գործում է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում: «Հայ մյուզիք» բենդի մեկնաբանությամբ և կատարմամբ ամեն երգ ինքնատիպ է հնչում: |
![]() |
«Կաթիլ» բենդՀայկական տարբեր գավառների հայտնի ու անհայտ երգերը «Կաթիլ» բենդի տղաները ներկայացնում են նոր գործիքվորմամբ ու արտահատչամիջոցներով: |
![]() |
«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբ«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը փորձում է կենցաղ վերադարձնել ավանդական երգն ու պարը, կյանքի կոչել մոռացված ծեսերն ու ավանդույթները: |
![]() |
«Նաիրյան» վոկալ անսամբլ«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: Երիտասարդ կատարողները միավորվել են կոմիտասյան երաժշտությունը, ազգային դասական երգարվեստը հանրահռչակելու նպատակով: Բազմաձայն անսամբլը երգում է հիմնականում ակապելլա ստեղծագործություններ, կան կատարումներ, որոնք նվագակցում են կլարնետով, դափով և երաժշտական այլ գործիքներով: Անսամբլի մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ երգերը ժեստերի լեզվով ներկայացնելն է: Արդեն կոմիտասյան և ազգային տասնյակ գործեր նրանք վերծանել են ժեստերով: |