Տոնական լրատվական թողարկում 31.12.2017
Ֆիլիպինյան ամանորյա խորոված՝ երևանյան բակում:
Հայաստանում գտնվող իտալուհի Սիմոնան ամանորյա տոլմա է պատրաստում:
Ամանորյա խճանկար` նվերներ, ուտեստներ, ճամպրուկներ:
«Արտ Սինեմա» կինոերաժշտություն նվագող պրոֆեսիոնալ անսամբլի մենակատարները՝ Նոր տարվա մասին:
Ամանորն ու Սուրբ Ծնունդը` «Տոնացույց» ժողովրդական թատրոնում:
Սուրբ Ծննդյան հրաշքը՝ Խաչիկ գյուղի, Ախթալայի և հարակից գյուղերի մանուկներին:
«Հայաստանի փոքրիկ երգիչները» Ծննդյան երգեր են երգում և ամփոփում երգչախմբի անցնող տարին:
Տարեմուտի գիշերը՝ 24:00-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է նռնօրհնեքի արարողություն:
Մայր Տաճարի երգչախումբը՝ տարեսկզբի տոնական պատարագին ընդառաջ:
Տավուշի թեմի հոգևոր սպասավորները Նոր տարվա գիշերը՝ սահմանապահ հենակետերում:
|
|
Դրամի մյուս երեսըՀայոց ցեղասպանության տարիներին սպանված հայերի ապահովագրական վճարները դատական կարգով ստանալու և ժառանգներին բաշխելու իրավական գործընթացը Կալիֆորնիայում սկսվել է տարիներ առաջ: Գործը նախաձեռնել է ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանը: «Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ապահովագրական ընկերությունները Ցեղասպանության ժառանգներին վերադարձրել են համապատասխանաբար 20 և 17 միլիոն դոլար գումար: Սակայն դրամաբաշխության գործընթացը վերահսկող Ֆրանսիայի հանձնախումբը ահազանգում է ֆինանսական զեղծարարությունների մասին: |