Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:
|
Արմեն ԳուլակյանՌեժիսորԱրմեն Գուլակյանը երկար տարիներ ղեկավարել է առաջին հայկական պետական թատրոնը, որը հենց նրա առաջարկով կոչվել է Գաբրիել Սունդուկյանի անունով։ Գուլակյանը ղեկավարել է նաև Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը։ Երկու տեղում էլ նրա իրականացրած՝ բեմադրությունները դասվում են այդ երկու թատրոնների պատմության գլուխգործոցների թվում։ |
|
Գևորգ ՋահուկյանԲանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Ջահուկյանը իր առաքելությունն էր համարում այն, որ փորձել է Հայաստանը դարձնել լեզվաբանության կենտրոն: Աճառյանը, Ղափանցյանը հայագիտություն են սովորել հայրենիքից դուրս, մենք հիմա կարող ենք հպարատանալ, որ չկա հայագիտության մի ճյուղ, որը Հայաստանում չի դասավանդվում և ուսումնասիրվում։ Նա վստահ պնդում էր, որ հայագիտության կենտրոնն արդեն Հյաստանում է։ |
|
Այծեմնիկ ՈւրարտուԵրևանի դալաններից մեկի բակում գտնվող Այծեմնիկ Ուրարտուի արվեստանոցի տեղը ամբողջ քաղաքը գիտեր։ Հայաստանի մշակութային կյանքը ձևավորողներից էր, նրա աշխատանքները զարդարում էին ցուցասրահներ, դառնում արվեստաբանների ուսումնասիրության առարկա։ Այսօր առաջին հայ քանդակագործուհու անունը գիտեն միայն նեղ մասնագիտական շրջանակներում։ |
|
Հակոբ ԿոջոյանՀայկական գրաֆիկայի հիմնադիր Հակոբ Կոջոյանի արվեստը համաշխարհային մշակույթի մաս է կազմում։ Նրա ազդեցությունը տարածվել է իր եւ հետագա դարաշրջանի վրա։ Նրա ամենախոշոր աշխատանքներն են Սասունցի Դավիթ էպոսի 3 տարբերակները։ |
|
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքըԵրևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի շենքը իր դռները բացել է 1959 թվականին՝ դառնալով Երևանի խորհրդանիշերից մեկը։ Այն այսօր էլ հիացնում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, քանդակային ու նկարչական ձևավորումներով։ Շենքի նախագծումն ու կառուցումը երկար ու փորձություններով լի ընթացք է ունեցել, սակայն ճարտարապետ Մարկ Գրիգորյանին հաջողվել է հաղթահարել խոչընդոտներն ու ստեղծել յուրահատուկ կառույց, որտեղ համադրվում են հայ ավանդական ճարտարապետությունն ու ժամանակակից գիտական ինստիտիուտի ու թանգարանի ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ |
|
Ներսիսյան դպրոցի հիմնադրումըՆերսես Աշտարակեցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ 1822-ին Թիֆլիսում սկսվում է նոր դպրոցի շինարարություն, որից երկու տարի անց դպրոցը բացվում է 2 դասարանով և 20 աշակերտով։ Կաթողիկոսը մինչեւ դպրոցի շինարարությունն արդեն հանգամանալից կանոնադրություն էր մշակել ուսման տեւողության, ուսուցիչների պարտականության, աշակերտների վարքի կանոնների մասին։ |
|
Հարություն Ալամդարյան․ նոր վերածննդի հիմնադիրըՀայերի համար Նոր Լուսավորության ու նոր վերածննդի առաջին գործիչներից էր բանաստեղծ, վարդապետ, մանկավարժ Հարություն Ալամդարյանը։ Նա կապող օղակ դարձավ հայոց անհետացող միջնադարի և նոր դարաշրջանի միջև։ Նա ցավալիորեն կարճ ապրեց, սակայն հասցրեց շատ բան անել։ Արժանացավ ժամանակակիցների դրվատանքին ու հարգանքին, ստեղծեց դասագրքեր ու հեղինակային երկեր, զարգացրեց հայ դպրոցն ու կրթությունը։ |
|
Մխիթար ԳոշՄխիթար Գոշը միջնադարի հայ խոշորագույն դեմքերից մեկն է: Նշանավոր հոգևորականը գրել է օրենսգիրքը, որը սահմանադրության նշանակություն պիտի ունենար վերականգնվող հայկական անկախ պետության համար: Գոշի մահից հետո շուրջ երկու դար հայ մշակույթի, գիտության ու հոգևոր կյանքի մեջ մեծ դերակատարություն ունեին նրա աշակերտները ու հիմնադրած դպոցի սաները: |
|
Արմենակ Խանփերյանց` Սերգեյ ԽուդյակովԽՍՀՄ նշանավոր մարշալ, ազգությամբ հայ Սերգեյ Խուդյակովի կյանքն ու գործը։ |
|
Ֆրիտյոֆ ՆանսենՆշանավոր գիտնական, բևեռախույզ, հայտնի մարդասեր ու հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործը։ |
|
Արա ԳյուլերՊոլսահայ նշանավոր լուսանկարիչ, աշխարհահռչակ ֆոտոթղթակից Արա Գյուլերի կյանքն ու գործը։ |
|
Հովհաննես ԻսակովԽՍՀՄ ողջ պատմության ընթացքում ընդամենը երեք հոգի են արժանացել ծովակալի կոչման։ Երրորդը հենց նա է՝ անծով երկրում ծնված հայը՝ Հովհաննես Իսակովը: |











