«Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը», - ասում է Հիսուս Քրիստոս: Ճանաչելով և հետևելով Նրա պատգամներին՝ հավատացյալը ձեռք է բերում այնպիսի հատկանիշեր, որոնք Եկեղեցին կոչում է առաքինություններ:
Հեռուստաշարի յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է քրիստոնեական որևէ մի առաքինություն` սեր, գթասրտություն, պահեցողություն ...  

Ողջախոհություն. մեկնում է Տ. Ադամ քահանա Մակարյանը


Առաքինությունների շարքում ի՞նչ դեր եւ կարեւորություն ունի ողջախոհությունը, ո՞վ է ողջախոհ մարդը, պատրաստության ի՞նչ շրջան կամ ճանապարհ պետք է անցնի քրիստոնյան: Մենաբանում է Տ. Ադամ ավագ քահանա Մակարյանը:

Հոգատարություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Ո՞րն է հոգատարության քրիստոնեական ընկալումը, ինչ է նշանակաում հոգատարություն սեփական անձի, մերձավորի, հայրենիքի հանդեպ: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հոգատարության բոլոր դրսևորումները:

Հավատք


Առաքինությունների շարքում ի՞նչ դեր ունի հավատը, ի՞նչ փորձությունների կամ դժվարությունների կարող է բախվել այս առաքինությունից զուրկ անձը, ինչպե՞ս է այն սերմանվում մեր մեջ. Մեկնաբանում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Ներողամտություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Ինչպե՞ս ներել թշնամուն, ո՞վ է ներող մարդը: Ո՞ւմ կարելի է ներել, ի՞նչ է քարոզում Ավետարանը: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը խոսում է ներելու կարևորության մասին:

Անձնազոհություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Ռոմանտիկ չէ՞ 21-րդ դարում խոսել անձնազոհության մասին: Ի՞նչ է անձնազոհությունը, արդյոք միայն կյանքը տալ հանուն գաղափարի: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը դիտարկում է անձնազոհության դրսևորումները:

Մարդասիրություն


Մարդասիրությունը երկիր մոլորակի շնչառություն է, աստվածճանաչության ամենակարևոր առաքինություններից մեկը։ Իրենց մտորումներով ու կյանքի փորձով կիսվում են Կարո սարկավագ Ղարիբյանը և Արմեն Մարտիրոսյանը:

Հավատարմություն. մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Հավատարմությունը միակողմանի կարո՞ղ է լինել, ո՞ր գաղափարների հանդեպ պետք է հավատարիմ լինել, ո՞վ կարող է հավատարմության օրինակ լինել։ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը վերլուծում է հավատարմության բոլոր դրսեւորումները:

Անձնազոհություն մեկնում է Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը


Ի՞նչ է նշանակում անձնազոհություն, ինչո՞ւ է առաքինություն համարվում, մեր օրերում կա՞ անձնազոհության պակաս: Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը խորքային վերլուծում է անձնազոհության ժամանակակից ընկալումները և երեւույթի խորքային իմաստները։

Նվիրում


Փոխգնդապետը պատերազմի ընթացքում շրջել է հիվանդանոցներում և վիրավորներին հույս տվել

Պատերազմի հաշմանդամ Սարգիս Ստեփանյանը համարում է, որ պատերազմական հաշմանդամները կենդանի օրինակ են մյուսների համար իրենց ունեցածը գնահատելու համար։ Ըստ նրա՝ չպետք է կորցնելուց հետո գնահատել։ 44-օրյա պատերազմին նա ոչ միայն մասնակցել է ֆիզիկապես, այլեւ պարբերաբար այցելել է հիվանդանոցներ ու վիրավորներին սփոփել է։ 
 

Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը


Ինչո՞ւ է ճշմարտախոսությունը առաքինություն համարվում, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ մեխանիզմներով կարող է եկեղեցին պաշտպանել ճշմարտությունը: Մեր հարափոփոխ ժամանակներում ինչպե՞ս տարբերակել ճշմարտությունը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը


Ի՞նչ արժեքների վրա է խարսխվում ճշմարտախոսությունը, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ժամանակակից վիրտուալ կյանքում հե՞շտ է ճշմարտախոս լինելը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Իմաստություն


Ի՞նչ է առաքինությունը` կենսակերպ, մտածելակերպ, թե աստվածային շնորհ: Հաղորդման հյուրերը պատմում են այն գաղափարների մասին, որոնք առաջնորդել են մարդկությանը իմաստության ճանապարհին: