
|
Արտյոմ Հայրապետյան44-օրյա պատերազմին Արտյոմ Հայրապետյանը որպես ռազմական բուժակ կամավոր է մեկնել: Պատերազմի օրերին մի բռունց դարձած, բժիշկները անքուն գիշերներ անցկացնելով, փրկում էին կյանքեր։ Արտյոմի հիշողությունից չեն ջնջվում պատերազմի օրերը։ Այսօր Արտյոմը չի զբաղվում պրակտիկ բժշկությամբ, նախընտրել է բժշկական ինժեներիան: |
|
Տիգրան ՔամալյանԱնոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Փորձություններով, անքուն գիշերներ էին անցկացնում բժիշկները, ու կարծես հոգնություն չէին զգում, նպատակը մեկն էր՝ փրկել ինչքան հնարավոր է շատ կյանքեր: Զինվորի կողքին լինելու ցանկությունը համախմբել էր բոլորին: |
|
Արթուր Ավետիսյան44-օրյա պատերազմի ժամանակ անոթային վիրոբույժ Արթուր Ավետիսյանը մեկնեց արդեն ռմբակոծված Մարտունի: Այդ օրերի հիշողությունները ծանր են ու հուզիչ: Ամեն օգնող ձեռք, շատ կարևոր էր: Ամեն փրկված զինվորի կյանքր՝ բժիշկները պարգև են համարում: |
|
Սրտաբան Վարդգես Մովսեսյան44-օրյա պատերազմի մասնակից, սրտաբան Վարդգես Մովսեսյանի համար դժվար է վերապրել այդ օրերի հիշողությունները: Յուրաքանչյուր բժշկի համար ամեն զինվորի փրկված կյանք մեծ պարգև է: Պատերազմում զոհվել է նրա հարազատ եղբայրը, սրտաբանի համար հայրենիքը սկսվում է Արցախց, որտեղից նա սերում է, ու չի ավարտվում։ |
|
Կարապետ Սիմոնյան44-օրյա պատերազմի մասնակից՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ռեաբիլիտոլոգ Կարապետ Սիմոնյանը հուզմունքով է հիշում առաջնագծի ամեն օրը: Այսօր էլ,աշխատելով Զինվորի տանը, հոսպիտալում, ամեն օր առնչվում է պատերազմ անցած զինվորների խնդիրներին: |
|
Ռազմաճակատի վիրաբույժներըԹորակալ վիրաբույժ Գևորգ Ոսկանյանը հետահայաց հիշում է, թե ինչ դժվար ու փորձություններով լի տարի էր 2020թ: Աստղիկ ԲԿ-ն առաջիններից էր, որտեղ բացվեց քովիդի բաժանմունք: Շուրջօրյա գրաֆիկով աշխատող թորակալ վիրաբույժների թիմը կամավոր սկզբունքով մասնակցեց 44 օրյա պատերազմին: |
|
Տաթև ԽաչատրյանԲժշկական համալսարանի ուսանող Տաթեւ Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր ընկերների հետ կամավոր մեկնում է Արցախ և միանում շտապ օգնության ջոկատին: Նա իր անցած ու տեսած պատերազմի մասին առանց հուզվելու չի կարողանում հիշել: Պատերազմը հետո նախընտրել է դառնալ հոգեբույժ: |
|
Կարեն ԳասպարյանԱրցախյան պատերազմներ անցած անեսթեզիոլոգ ռեանեմատոլոգ Կարեն Գասպարյանի համար 2020-ի պատերազմը սկսվեց քովիդից, առաջին իսկ օրվանից կամավորագրվեց հիվանդներին փրկելու: 44-օրյա պատերազմի օրերն ու ապրումների մասին հիշում է հուզմունքով: |
|
Սպարտակ ՊետրոսյանԱրցախյան պատերազմներով անցած անեսթեզիոլոգ ռեանեմատոլոգ Սպարտակ Պետրոսյանը մի քանի տարի հեռացած լինելով բժշկությունից, պատմում է, որ իրեն վերադարձրին բժշկություն՝Կորոնավիրուսն ու պատերազմը: Նա համոզված է՝ ապրումներն ու անցած փորձությունները կոփում են մարդուն։ |
|
Հովհաննես ԱսլանյանԱրցախյան երեք պատերազմներ անցած անեսթեզիոլոգ, ռեանեմատոլոգ Հովհաննես Ասլանյանը ապրումով ու հույզով է հիշում յուրաքանչյուր դրվագ: Աշխարհի տարբեր կողմերից հավաքված բժիշկները պատերազմի ժամանակ միասնական, մեծ պատասխանատվությամբ են կատարել իրենց գործը։ |
|
Իզմիրլյան բժշկական կենտրոն44 օրյա պատերազմի ժամանակ Իզմիրլյան Բժշկական Կենտրոնից երեք խումբ է մեկնել Գորիս, Վարդենիս ու Ստեփանակերտ: Բժիշկները իրենց պարտքն են համարում միշտ լինել զինվորի կողքին: Պատերազմ անցած բժիշկներն այդ օրերը հիշում են ցավով ու հուզումունքով։ |
|
Անատոլի Գնունի բժիշկՀետպատերազմական հոգեբանական ու ֆիզիկական տրավմաները դժվար է հաղթահարելը Ռեանեմատոլոգ-անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին համարում է, որ ավելի դժվար է հետպատերազմյան խնդիրները հաղթահարելը, քան բուն պատերազմը։ Հետպատերազմյան հոգեբանական ու ֆիզիկական տրավմաները հաղթահարելը սարսափելի բարդ է։ Բժիշկ գնունին անցել է արցախյան երեք պատերազմներով։ Նա հատկապես մեծ սիրով ու երախտիքով է խոսում պատերազմ անցած բժիշկների մասին: |












