![]() |
Շահեն Բաբայանը 44-օրյա պատերազմից հետոԲազկամարտիկ Շահեն Բաբայանին հանդիպեցինք «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր 2023-ի» օրերին, Ծաղկաձորում: 2020թ. հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ի հարվածից ստացած վիրավորումից հազիվ է հաջողվել փրկել Շահենի կյանքը: Կորցրել է երկու ոտքը: Հիասթափություն ու հուսահատություն, իհարկե, եղել է, սակայն լիարժեք կյանքի վերադառնալու մղումը ավելի մեծ է եղել: Պրոթեզավորվել, այսօր արդեն հազվադեպ է նստում անվասայլակին: Ասում է՝ իմ նման տղաները պետք է ամուր կանգնեն հողին, միմյանց ուժ տան, որ բոլորիս միջից դուրս գա պարտված-կոտրվածի ոգին: |
![]() |
Ռաֆայել Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո2020թ. հոկտեմբերի 10-ը Ռաֆայելը համարում է իր երկրորդ ծնունդը, Ջրականում հրազենային հարվածից վնասվել է նրա ողնուղեղը: Այսօր երիտասարդը անվասայլակին է: Վիրավորումից հետո համաքաղաքացիները գումար են հանգանակել եւ բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է Ռաֆայելը, վերելակ են կառուցել: Ինքն էլ այս պահին հաշմանդամություն ունեցողների համար հյուրատուն է կառուցում: Նրա ընտանիքի հետ մեկ օր անցկացրեցինք Դիլիջանում, որտեղ ծնվել և ապրում է Ռաֆայել Մկրտչյանը: |
![]() |
Հովսեփ Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետո«Դիրքերում էի՝ Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը: Առավոտյան լսեցինք ընկնող արկերի ձայնը, դուրս եկանք բլինդաժից, տեսանք «Գրադ»-ի թռչող արկերն ընկնում էին հարևան դիրքերի վրա, հասկացանք, որ ամեն բան առավել քան իրական է։ Թշնամու հաջորդ թիրախը մեր դիրքերն էին։ Առաջին օրը մի քանի անգամ նահանջեցինք և վերադարձանք դիրքեր։ Կեսօրն անց էր, երբ արկը պայթեց ոտքերիս մոտ»: Հովսեփ Առաքելյանը կորցրել է երկու ոտքը, պրոթեզներ է կրում: Այսօր սիրելի գործով է զբաղվում, որը թույլ է տալիս եւ՛ կայուն եկամուտ ապահովել, եւ՛ ինքնաբավ զգալ: Պատերազմից հետո հաշմանդամության առաջին կարգ է ստացել, իսկ պրոթեզավորումից հետո՝ կարգն իջեցրել են: |
![]() |
Ռոբերտ Անտոնյանը 44-օրյա պատերազմից հետոՌոբերտ Անտոնյանը հրազենային վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմի 15-րդ օրը, վնասվել էր ժամկետային զինծառայողի դիմային նյարդը: Անհրաժեշտ է եղել սեղմ ժամկետում կատարել վիրահատություն՝ դիմային նյարդը վերականգնելու համար: Հայաստանում, սակայն, նման վիրահատություն երբևէ չէր կատարվել, Միացյալ Նահանգներից հատուկ Հայաստան էր ժամանել պրոֆեսոր Ակիրա Իշիյաման: Թեեւ այսօր Ռոբերտը հրաժեշտ է տվել իր ֆուտբոլային կյանքին, բայց ոլորտին առնչվող աշխատանք է գտել: Երիտասարդը կարողանում է կատարել ամենապարզ գործողություններ, ինչը վիրավորումից հետո անհնար էր թվում: |
![]() |
Աշոտ Թադևոսյանը պատերազմից հետո2020թ.-ի պատերազմի օրերին վիրավոր զինվորներին Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին բժիշկներից մեկը նկատեց՝ ինչպես են երկու զինվոր իրար ձեռք բռնել ու լուսանկարեց նրանց։ Լուսանկարը շատ արագ տարածվեց համացանցում։ Լուսանկարի վիրավոր զինվորներից մեկը Աշոտ Թադևոսյանն է: Ոտքի և ողնաշարի վնասվածք էր ստացել ականի պայթյունից: Ժամեր շարունակ արնաքամ էր եղել, մինչև մարտական ընկերները նրան դուրս էին բերել անվտանգ գոտի: Աշոտին հանդիպեցինք պատերազմից 3 տարի անց, Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում: |
![]() |
Նարեկ Վարդանյանը պատերազմից հետո«Սովորական հայրենիք». այսպես է վերնագրել իր գիրքը 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանը: Սկսել է գրել է պատերազմի ընթացքում, շարունակել՝ գանգուղեղային ծանր վիրավորումից հետո: Երկար ժամանակ եղել կոմայի մեջ, ապա գրել է գիտակցության աստիճանի տատանումների, հիշողության կորուստ-վերադարձների ու չդադարող գլխացավերի ժամանակ: «Սովորական հայրենիք»-ն արդեն ապրում է ինքնուրույն կյանքով, Նարեկը՝ նույնպես: Ասում է՝ եթե չլիներ «Զինվորի տան» վերականգնողական բուժումը, ոչ միայն գրել չէր կարողանա, այլև ասել՝ ով է ինքը: |
![]() |
Գևորգ Կարապետյանը 44-օրյա պատերազմից հետո2020թ. պատերազմը կրկնակի հարված հասցրեց Գևորգ Կարապետյանին. ծանր վիրավորում ստանալուց հետո երիտասարդ սպան կորցրեց նաև ժամկետային զինծառայող եղբորը՝ Արամին: «Նոյեմբերի 7-ին զանգեց ասաց, որ Շուշիում վիրավորվել է, նոյեմբերի 8-ին արդեն զոհվել էր, հնարավորություն չկար առաջին բուժօգնություն ցուցաբերելու, Շուշին արդեն մերը չէր»։ Գևորգը Հադրութից ընտանիքով տեղափոխվել և ապրում է Հայաստանում: Չնայած հաշմանդամությանը և կրտսեր եղբոր կորստին, փորձում է ապրել արժանապատիվ: |
![]() |
Բորիս Ստեփանյանը պատերազմից հետոԲորիս Ստեփանյանը Հադրութի Տող գյուղից է: Պատերազմը Բորիսիսց խլել է ոչ միայն առողջությունը, այլև տունն ու տեղը: Ծանր վիրավորում ստանալուց հետո ստիպված են եղել դեգերել մարզից մարզ, հանրակացարանից՝ հյուրատուն, ի վերջո ընտանիքի մտերիմներից մեկի աջակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դրամահավաք են կազմակերպել եւ բնակարան ձեռք բերել Կոտայքի մարզի Արգել գյուղում: |
![]() |
Ռաֆայել Ազիզյանը պատերազմից հետո«Գլխիս աջ կողմն 80 տոկոսով տիտան է»։ Ռաֆայել Ազիզյանի հաշմանդամության կարգն իջեցրել են՝ պատճառաբանելով, որ ունակ է ինքնուրույն հոգալու սեփական կարիքները։ Քսանհինգամյա երիտասարդը հակառակորդի գնդակից ծանր վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։ |
![]() |
Հայկ Ժամկոչյանը պատերազմից հետո2020-ին Հայկը ժամկետային զինծառայող էր: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց Արցախյան 44–օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 16–ին, երբ Հարդութում նահանջի, ապա՝ գրոհի հրաման է հնչում, դիպուկահարի կրակոցից ողնուղեղային վնասվածք է ստանում: Այսօր երիտասարդը տեղաշարժվում է անվասայլակով: Նոր Հաճնում, որտեղ ապրում է, թեքահարթակների և այլ հարմարությունների համատարած բացակայության է: Չնայած դժվարություններին՝ Հայկը ապագայի ծրագրեր ունի: |
![]() |
Տիգրան Մկրտչյանը պատերազմից հետոՏիգրան Մկրտչյանը 25 տարեկան է, արցախյան երկու պատերազմի մասնակից։ Վիրավորվել է 2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ, կամավորագրվել նաև 2020թ․ 44-օրյային։ Առողջական վիճակի պատճառով երկար ժամանակ աշխատանք գտնել չի հաջողվել։ Սկսել է ստեղծագործել, շուտով Տիգրանի առաջին ցուցահանդես-վաճառքը կլինի Հերոսների վերականգնողական քաղաքում, ստացված հասույթը պատրաստվում է ներդնել նոր ծրագրերում, լուծել ֆինանսական խնդիրները։ |
![]() |
Հայկ Նալբանդյանը 44-օրյա պատերազմից հետոՀայկ Նալբանդյանը վիրավորվել է 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ին: Դիպուկահար է եղել, դիպուկահարի գնդակից էլ վիրավորվել է: «Կյանքս երկու մասի բաժանվեց` պատերազմից առաջ և հետո: Հետոն ավելի դժվար եմ անցնում, բայց պարտավոր եմ ավելի ուժեղ լինել ու լիարժեք ապրել ամեն մի օրը»,-ասում է ընդամենը 21-ամյա երիտասարդը: Հայկի հետ հանդիպել ենք չրագործական իր փոքրիկ արտադրամասում: |